ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ազգային գրադարանը կազմակերպում է հանրային դասախոսություն

«Աջակցություն կայացած համայնքներին թվային գրադարանների միջոցով» թեմայով, որը կներկայացնի
Ինտերնետ արխիվի հիմնադիր և թվային գրադարանավար Բրյուսթեր Քեյլը։

Աշխարհում գուցե ամենամեծ թվային գրադարանի՝ «Ինտերնետ արխիվի» հիմնադիր Բրյուսթեր Քեյլը, կքննարկի, թե ինչպես թվայնացումը և թվային հասանելիությունը կարող են աջակցել մշակութային և կրթական համայնքներին: Օգտվողները կարող են օգտագործել թվային տեխնոլոգիաները հեռավար հասանելիության համար, իսկ մշակութային հաստատությունները կարող են հարափոխ միջավայրում հասնել մշակութային արժեքների պահպանության նպատակներին: Պարոն Քեյլը իրագործված նախագծեր կներկայացնի ամբողջ աշխարհից, որոնք կարող են արդիական լինել նաև Հայաստանի համար։ Նա կներկայացնի, թե ինչպես կարող է «Ինտերնետ արխիվը» օգտակար լինել հայերեն գրքերի զանգվածային թվայնացման գործում:

Երբ՝ Սեպտեմբերի 28-ին ժամը 14։30-ին
Որտեղ՝ Հայաստանի ազգային գրադարան, «Թամանյան» դահլիճ, մուտքը Տերյան փողոցի կողմից
Դասախոսության լեզուն՝ անգլերեն
Մասնակցության համար գրանցումը պարտադիր է։

Հեռ.՝060 62 35 16 (ներք.՝5)
(+374) 96 907 996

Вернутся »