Отдел регистрации и индексирования публикаций

Աշխարհի ավելի քան 160 երկրներում ճանաչված գրքի միջազգային ստանդարտ համարը հակիրճ, մատչելի և մեքենայաընթեռնելի նույնականացուցիչ է: ISBN-ը եզակիորեն
բնորոշում է առանձին հրատարակությունը և պետք է զուգորդի նրան վերջինիս ստեղծման սկզբնական շրջանից: Լինելով կարևոր միջոց գրքի շուկայում արտադրության,
բաշխման, վաճառքի վերլուծության և մատենագիտական տվյալների պահպանման համակարգումISBN-ը նաև կարևոր նշանակություն ունի գրադարանի տեղեկատվության համակարգման գործում: Եթե արտադրանքը համապատասխանում է մեկ այլ յուրահատուկ համարակալման համակարգի (օրինակ շարունակական բնույթ ունեցող նյութերը ստանում են ISSN կամ երաժշտական (նոտագրական) հրատարակությունները, որոնք ստանում են ISMN), ապա պետք է կիրառվի համապատասխան համակարգը: Եթե կա անհրաժեշտություն, ապա նման նույնականացուցիչները պետք է կիրառվեն ISBN-ի հետ
համակցված: ISBN նշանակվում է հանրությանը հասանելի վճարովի կամ անվճար առանձին հրատարակություններին և նմանատիպ արտադրանքի որոշակի տեսակներին:
Բացի այդ, հրատարակությունների առանձին մասեր (օրինակգլուխներ կամ հոդվածներ, որոնք հասու են առանձին) նույնպես կարող են ունենալ ISBN որպես նույնականացուցիչ: Ինչ վերաբերում է հանրությանը հասանելի տարբեր միջոցների, ապա էական չէ, թե բովանդակությունն ինչպիսի ձևաչափ ունի. դրանցից յուրաքանչյուրը պետք է նույնականացվի առանձին: Հրատարակությունների տեսակների մի քանի օրինակներ, որոնք պետք է ստանան ISBN. տպագրված գրքեր և գրքույկներ, բրայլային հրատարակումներ, հրատարակություններ, որոնք հրատարակիչը մտադրություն չունի ժամանակ առ ժամանակ թարմացնելու, շարունակական բնույթ ունեցող նյութերի առանձին հոդվածներ, քարտեզներ, ուսուցողական հրատարակություններ տեսաժապավենի և սլայդի տեսքով, ձայներիզներ, լազերային սկավառակներ կամ թվային տեսասկավառակներ (խոսող գրքեր), էլեկտրոնային
հրատարակություններ կրիչների վրա (ինչպես օրինակ մեքենայաընթեռնելի ժապավեններ, ճկուն սկավառակներ, լազերային սկավառակներ) և ինտերնետային հրատարակումներ, առանձին հրատարակությունների թվայնացված օրինակներ, միկրոհրատարակություններ, ուսուցողական կամ ուղեցույցային համակարգչային ծրագրեր, համակցված հրատարակություններ, որտեղ գլխավոր բաղադրիչը տեքստն է:
Հրատարակությունների տեսակների մի քանի օրինակներ, որոնք չպետք է ստանան
ISBN. շարունակական բնույթ ունեցող հրապարակումներ, որոնք դիտվում են որպես մատենագիտական միավորներ (առանձին թողարկումները կարող են հավակնել ISBN-ի), մտավոր և արվեստին վերաբերող բովանդակությամբ վերացական նյութեր, ինչպես օրինակ տեքստեր կամ այլ վերացական ստեղծագործություններ, կարճաժամկետ նշանակությամբ տպված նյութեր, ինչպես օրինակ գովազդային և այլն, տպագրված երաժշտական ստեղծագործություններ, արվեստի տպագրված նմուշներ և չկազմված բրոշյուրներ առանց տիտղոսաթերթի և տեքստի, անձնական փաստաթղթեր (օրինակ ինքնակենսագրություն), շնորհավորական բացիկներ, երաժշտական ձայնագրություններ, ուսուցողական կամ ուղեցույցային նպատակներից զատ այլ համակարգչային ծրագրեր, էլեկտրոնային բյուլետեններ, էլեկտրոնային նամակներ և այլ էլեկտրոնային հաղորդագրություններ, խաղեր:
ISBN համակարգը Հայաստանում գործում է 1998թ. հունվարից:
ISMN երաժշտական միջազգային ստանդարտ համարների տրամադրում
ISMN-ը կիրառվում էնույնականացնելու նոտագրված երաժշտական հրատարակությունը անկախ նրանից, թե այն նպատակաուղղված է վաճառքի,
վարձույթի, անվճար տրամադրման, թե միայն հեղինակային (պատճենահանման)
իրավունքի համար: ISMN-ը նախատեսված չէ ձայներիզների կամ տեսաերիզների
համարբացառությամբ ստորև նշված եզակի դեպքերի. առանձին ձայներիզը նույնականացվում է ձայնագրման միջազգային ստանդարտ ծածկագրով (ISRC), իսկ տեսալսողական արտադրանքը տեսալսողական միջազգային ստանդարտ համարով (ISAN): ISMN-ը չի կիրառվում երաժշտության մասին գրքերի դեպքում, որոնք ստանում են գրքի միջազգային ստանդարտ համար (ISBN): Հրատարակության յուրաքանչյուր բաղկացուցիչ մաս, որն առանձին կիրառելի է, պետք է ստանա իր ISMN-ը: ISMN
համարակալում ստացող նյութերը ներառում են նոտաշարեր, մանրանվագներ (էտյուդներ), վոկալային նոտաշարեր, երաժշտական դերերգերի հավաքածու, առանձին օգտագործելի դերերգեր, փոփ ֆոլիոներ (pop folios), հատընտիրներ, արտահայտման այլ միջոցներ, որոնք կազմում են նոտագրված երաժշտական հրատարակության անբաժանելի բաղկացուցիչ մաս (օր.ձայնագրություն, որը կազմում է ստեղծագործության մասերից մեկը), նոտագրված երաժշտության հետ միասին հրատարակված երգերի տեքստեր կամ քնարերգություն (եթե առանձին օգտագործելի է), նոտագրված երաժշտության հետ տպագրված մեկնաբանություններ (նույնպես կիրառելի առանձին), երգերի ժողովածու (ոչ պարտադիր), փոքր չափսերի երաժշտական (նոտագրական) հրատարակություններ, բրայլային երաժշտական (նոտագրական) հրատարակություններ, երաժշտական նոտագրությունների էլեկտրոնային հրատարակություններ: Հետևյալ հրատարակություններին չպետք է տրվի ISMN. երաժշտության մասին գրքեր բացառությամբ նոտագրված երաժշտության օրինակներ պարունակողների, առանձին ձայնա կամ տեսաերիզներ (ներառյալ համակարգչի միջոցով հասանելի ձայնագրություններ), պարբերականներ և շարքեր որպես ամբողջական հրատարակությունի տարբերություն շարքերում առանձին հատորով հանդես եկող հրատարակությունների: ISMN միջազգային գործակալության հետ հայաստանյան գրասենյակը պայմանագիր է կնքել 2002թ. օգոստոսին: ISSN պարբերականների միջազգային ստանդարտ համարների տրամադրում Յուրաքանչյուր ISSN եզակի նույնականացուցիչ է պարբերականի կամ այլ շարունակական հրատարակության համար, որոնք կարող են լինել տարբեր ձևաչափերով: ISSN-ը կիրառվում է պարբերականների կամ այլ շարունակական հրատարակությունների համար անկախ հրատարակման ժամանակից և թողարկման
ձևից: Շարունակական հրատարակությունների թողարկման ժամկետները
անսահմանափակ են և ներառում են պարբերականներ և շարունակական միասնական
աղբյուրներ: ISSN նշանակվում է բոլոր գոյություն ունեցող պարբերականներին և
շարունակական հրատարակություններին: Պարբերականը անսահմանափակ, անորոշ
ժամկետով թողարկվող, իրար հաջորդող առանձին մասերից բաղկացած
հրատարակություն է: ISSN իրավասու են ստանալ նաև այն մատենագիտական շարքերը,
բաժինները, որոնք ունեն համարակալում և պարբերականի այլ հատկորոշիչներ
(օրինակվերնագրում նշված պարբերականությունը), բայց որոնց թաղարկման ժամկետները սահմանափակ են (օրինակ որևէ իրադարձության լրատու):
Շարունակական հրատարակություններն այն հրատարակություններն են, որոնք
ժամանակի ընթացքում թարմացվում են, որի արդյունքում ստացված նորությունները
միավորվում են մեկ հրատարակության մեջ: Այն շարունակական
հրատարակությունները, որոնք իրավասու են ստանալ ISSN, պետք է շարունակաբար
թարմացվեն և ունենան թարմացման մասին նշումներ: Գովազդային և անհատական
էջերը, առցանց օրագրերը, անհատական օրագրերը և վեբ կայքերը, որոնք բաղկացած են
սոսկ հղումներից, իրավասու չեն ստանալ ISSN:
ISSN համակարգը Հայաստանում կիրառվում է 2004թ. հունվարից:

isbn-text

գնացուցակ

հեղինակ

չգրանցված

համաձայնագիր

հրատարակիչ