Ստվերների թատրոնը Ազգայինում

#մեծ_փոքրիկների_համար #12+
Հունիսի 1-ին, ժամը 19:30-ին Ազգային գրադարանի փոքր դահլիճում առաջին անգամ #մեծ_փոքրիկները հնարավորություն կունենան ծանոթանալու անհետացող թատերատեսակի` Ստվերների թատրոնի հետ։
1980-ական թվականներին մի խումբ երիտասարդներ Հայաստանի գյուղերով ձիարշավ էին կազմակերպել` հեծյալ խաղերը որպես ազգային մշակույթ քարոզելու նպատակով: 1983 թվականից հեծյալ խաղեր, ազգային երգ ու պար ցուցադրող «Այրուձի» արշավախումբը հետաքրքրվեց նաև անհետացող թատերատեսակով` ստվերների թատրոնով: Այն դարձավ հեծյալ արշավների անբաժան մասը: Մինչ օրս նախկինում ստեղծված խմբի անդամները պահպանում են մեր նախնիներից հասած կցկտուր ժառանգությունը` ավելի զարգացնելով այն:
«Այրոգի» ստվերների թատրոնի դերասանները փոխանցում են հին թատերարվեստի էներգիան: Այս պարագայում լույսն ու ստվերը համագործակցում են, և ծնվում է ստվերների տիկնիկային թատրոնը: Էկրանին տեսնում ենք տիկնիկի ստվերը, որը մեր աչքի առաջ կենդանանում է ու ապրում իր սեփական կյանքով: Ստվերների թատրոնն իր մեջ պարունակում է դասական թատրոնին բնորոշ ամեն տարր, պարզապես դերասանների փոխարեն հանդես են գալիս տիկնիկները:
<<ԱՅՐՈԳԻ>> Ստվերների թատրոնի ղեկավար` Արմեն Կիրակոսյան։
Հասցեն` Տերյան 72
Մուտքը` ազատ

Վերադառնալ »