«Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի»

#heritage2022
#nlaconference2022
Heritage Preservation for a Sustainable Future

✅Աշխարհի 17 երկրների գրադարանային և տեղեկատվական ոլորտի մասնագետներ, «Ինտերնետ արխիվ»-ի հիմնադիր Բրյուստեր Քեյլը, «Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային դաշնության» (IFLA) նախագահ Բարբարա Լիզոնը, ԱՊՀ ազգային գրադարանների տնօրենները սեպտեմբերի 29-30-ին Հայաստանի ազգային գրադարանում կմասնակցեն «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային գիտաժողովին։
✅Գիտաժողովին ներկայացված է 114 զեկուցում՝ գրադարանների ավտոմատացման և կառավարման համակարգերի, թվայնացման, նորարար տեխնոլոգիաների, միջազգային չափորոշիչների ներդրման և այլ թեմաներով։
✅ Հետևե՛ք գրադարանի ֆեյսբուքյան էջին՝ գիտաժողովի աշխատանքների մասին տեղեկանալու համար։ Գրադարանային այս աննախադեպ ֆորումի նյութերը կլուսաբանվեն նաև թվիթերյան, ինստագրամյան և թելեգրամյան հրապարակումներով։ ⬇️⬇️⬇️

https://www.instagram.com/nationallibraryofarmenia/?hl=ru
https://t.me/nationallibraryofArmenia

Վերադառնալ »