Call us

 

ԲԱԺՆՈՒՅԹ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲԱԺՆՈՒՅԹԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ: 

1. Անհատական բաժնույթից օգտվելու իրավունք ունեն գրադարանի ընթերցողները:

2. Անհատական բաժնույթից օգտվող ընթերցողները պարտավոր են պահպանել սույն կանոնները:

3. Անհատական բաժնույթից օգտվելու համար ընթերցողի հետ կնքվում է անհատական բաժնույթի ծառայությունների մատուցման պայմանագիր:

4. Անհատական բաժնույթից օգտելու համար սահմանվում են հետևյալ սակագները՝

  • 1 տարի - 10000 (տասը հազար) ՀՀ դրամ
  • 6 ամիս - 6000 (վեց հազար) ՀՀ դրամ
  • 3 ամիս - 3000 (երեք հազար)ՀՀ դրամ
  • 1 ամիս - 1500 (հազար հինգ հարյուր)ՀՀ դրամ

5. Անհատական բաժնույթից միաժամանակ կարելի է ստանալ ոչ ավելի, քան 5 միավոր գրականություն, յուրաքանչյուրը 1 ամիս ժամկետով:

6. Ընթերցողը անհատական բաժնույթով տրված գրականության վերադարձի ժամկետները խախտելու դեպքում պարտավոր է վճարել տուգանք՝ յուրաքանչյուր ուշացված օրվա համար 50 ՀՀ դրամ:

7. Գրականության վերադարձի ժամկետը 2 անգամ խախտելու դեպքում ընթերցողը զրկվում է անհատական բաժնույթից օգտվելու իրավունքից 6 ամիս ժամկետով:

8. Թույլատրվում է անհատական բաժնույթով տրված գրականությունը մեկ անգամ ևս մեկ ամսով երկարացնել (պարտադիր ներկայացնելով գիրքը), միայն եթե տվյալ գրականությունը չի պահանջվել այլ ընթերցողի կողմից։

9. Ընթերցողը պատասխանատվություն է կրում սպասարկված գրականության յուրաքանչյուր միավորի համար, գիրքը ստանալիս պարտավոր է ստուգել նրա ֆիզիկական վիճակը՝ էջերի քանակը, նկարազարդումները, հավելվածները և այլն: Բացահայտված թերությունների մասին պետք է տեղեկացնի գրադարանավարին:

10. Անհատական բաժնույթով չեն տրվում լրագրերը, մինչև 1940 թվականը լույս տեսած հրատարակությունները, տեղեկատու հրատարակությունները, հանրագիտարանները, բառարանները, ատենախոսությունները, գլխավոր գրապահոցի միակ օրինակները, ինչպես նաև վերատպությունները, գծագրեր պարունակող գրքերն ու ոչ գրքային հրատարակությունները:

11. Անհատական բաժնույթի բաժանորդի կողմից կորած գրադարանային փաստաթղթերը փոխարինվում են նույն գրադարանային փաստաթղթով կամ գրադարանին անհրաժեշտ համարժեք այլ գրականությամբ։ 

12. ՀՀ սահմաններում և Արցախի Հանրապետությունում ռազմական գործողություններին մասնակցած անձինք և հաշմանդամները սպասարկվում են անվճար՝ ներկայացնելով համապատասխան փաստաթուղթը։                    
 

Դիտել պայմանագիրը  

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԲԱԺՆՈՒՅԹԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ:

1. Ներքին բաժնույթից օգտվելու իրավունք ունեն Հայաստանի ազգային գրադարանի հաստիքային աշխատողները (այսուհետ՝ աշխատող):

2. Ներքին բաժնույթից օգտվող աշխատողները պարտավոր են պահպանել սույն կանոնները:

3. Ներքին բաժնույթից օգտվելու համար յուրաքանչյուր աշխատողի հետ կնքվում է ներքին բաժնույթի ծառայությունների մատուցման պայմանագիր:

4. Ներքին բաժնույթից օգտվելու համար սահմանվում է հետևյալ սակագինը՝                    
 

  • 1 տարի – 3000 (երեք հազար) ՀՀ դրամ

5. Աշխատողն աշխատանքից ազատվելիս պարտավոր է վերադարձնել ներքին բաժնույթից ստացած ամբողջ գրականությունը:

6. Ներքին բաժնույթից միաժամանակ կարելի է ստանալ ոչ ավելի, քան 7 միավոր գրականություն, յուրաքանչյուրը 1 ամիս ժամկետով:

7. Թույլատրվում է ներքին բաժնույթով տրված գրականությունը մեկ անգամ ևս մեկ ամսով երկարացնել (պարտադիր ներկայացնելով գիրքը), միայն եթե տվյալ գրականությունը չի պահանջվել այլ ընթերցողի կողմից։

8. Ներքին բաժնույթի բաժանորդը ստացած գրականության վերադարձի ժամկետները խախտելու դեպքում պարտավոր է վճարել տուգանք՝ յուրաքանչյուր ուշացված օրվա համար 50 (հիսուն) ՀՀ դրամ:

9. Գրականության վերադարձի ժամկետը 2 անգամ խախտելու դեպքում բաժանորդը զրկվում է ներքին բաժնույթից օգտվելու իրավունքից  6 ամիս ժամկետով:

10. Աշխատողը պատասխանատվություն է կրում սպասարկված գրականության յուրաքանչյուր միավորի համար, գիրքը ստանալիս պարտավոր է ստուգել նրա ֆիզիկական վիճակը՝ էջերի քանակը, նկարազարդումները, հավելվածները և այլն: Բացահայտված թերությունների մասին պետք է տեղեկացնի գրադարանավարին:

11. Ներքին բաժնույթով չեն տրվում լրագրերը, մինչև 1940 թվականը լույս տեսած հրատարակությունները, տեղեկատու հրատարակությունները, հանրագիտարանները, բառարանները, ատենախոսությունները, գլխավոր գրապահոցի միակ օրինակները, ինչպես նաև վերատպությունները, գծագրեր պարունակող գրքերն ու ոչ գրքային հրատարակությունները:

12. Ներքին բաժնույթի բաժանորդի կողմից կորած գրադարանային փաստաթղթերը փոխարինվում են նույն գրադարանային փաստաթղթով կամ գրադարանին անհրաժեշտ համարժեք այլ գրականությամբ։                     

 Դիտել պայմանագիրը  

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՄԻՋԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԲԱԺՆՈՒՅԹԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ:   

1. Միջգրադարանային բաժնույթից օգտվելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մարզային և համայնքային բոլոր գրադարանները, իրավաբանական և ֆիզիկական անձինք, հիմնարկները, հանրապետական գործադիր իշխանության մարմինները, պետական և ոչ պետական բուհերի գրադարանները (այսուհետ՝ կազմակերպություններ):

2. Միջգրադարանային բաժնույթից օգտվող կազմակերպությունները պարտավոր են պահպանել սույն կանոնները:

3. Միջգրադարանային բաժնույթից օգտվելու համար կազմակերպության հետ կնքվում է միջգրադարանային բաժնույթի ծառայությունների մատուցման պայմանագիր՝ 1 տարի ժամկետով:

4. Միջգրադարանային բաժնույթից օգտվելու սակագինը սահմանվում է համաձայն միջգրադարանային բաժնույթի ծառայությունների  մատուցման պայմանագրի անբաժանելի մասը կազմող № 1 հավելվածով սահմանված գնացուցակի։

5. ՊՈԱԿ-ները ծառայությունից օգտվում են անհատույց։

6. Միջգրադարանային բաժնույթից դուրս տրվող գրականության յուրաքանչյուր օրինակի համար սահմանվում է 1 ամիս ժամկետ:

7. Կազմակերպությունը միջգրադարանային բաժնույթով ստացած գրականության վերադարձի ժամկետները խախտելու դեպքում պարտավոր է վճարել տուգանք՝ յուրաքանչյուր ուշացված օրվա համար 50 (հիսուն) ՀՀ դրամ:

8. Գրադարանի կորած գրադարանային փաստաթղթերը փոխարինվում են նույն գրադարանային փաստաթղթով կամ կամ գրադարանին անհրաժեշտ համարժեք այլ գրականությամբ։ 

9. Միջգրադարանային բաժնույթով չեն տրվում լրագրերը, մինչև 1940 թվականը լույս տեսած հրատարակությունները, տեղեկատու հրատարակությունները, հանրագիտարանները, բառարանները, ատենախոսությունները, գլխավոր գրապահոցի միակ օրինակները, ինչպես նաև վերատպությունները, գծագրեր պարունակող գրքերն ու ոչ գրքային հրատարակությունները:

10. Հայաստանի ազգային գրադարանում բացակայող և ընթերցողական պահանջարկ ունեցող գրքերը պատվիրվում և ստացվում են այլ երկրների գրադարաններից միջազգային միջգրադարանային բաժնույթի միջոցով:                    

 Դիտել պայմանագիրը  

 

Registration Registration Reservation Reservation Reservatio V2' Reservatio V2'