«Վարդգես Սուրենյանց» Կենսամատենագիտության շնորհանդես

Հայաստանի ազգային գրադարանը 2021 թվականին հրատարակեց հայ ազգային պատմանկարչության հիմնադիր, մեծանուն գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի՝ իր տեսակի մեջ եզակի կենսամատենագիտությունը, որն ամփոփում է Վ.Սուրենյանցի բացառիկ ստեղծագործական ժառանգությունը։
Ազգային գրադարանային շաբաթի ծրագրի շրջանակում, ապրիլի 18-ին, ժամը 14։00-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում տեղի կունենա «Վարդգես Սուրենյանց» Կենսամատենագիտության շնորհանդեսը։
Թամանյանականի փոքր ցուցասրահում կբացվի գրականության և ալբոմային հրատարակությունների ցուցադրություն։ Վարդգես Սուրենյանցի ստեղծագործական ժառանգությունը հանրահռչակելու նպատակով Հայաստանի ազգային գրադարանը Հայաստանի ազգային պատկերասրահի հետ միջմշակութային համագործակցության շրջանակում շնորհանդեսին ներկայացվող ցուցադրության մաս են դարձնում Վ.Սուրենյանցի «ԾԱՂԿԱԿԻՐՆԵՐ» աշխատանքը։
Հայաստանի ազգային գրադարան
Տերյան 72
Մուտքն ազատ է
Սիրով սպասում ենք

Go back »