Անձեռնմխելի գրականության բաժինը Ազգային գրադարանի կառուցվածքային ստորաբաժանումներից
է, որը հավաքում, պահպանում և սպասարկում է հայերեն և հայատառ տպագիր նյութերի/ գրադարանային փաստաթղթերի /բոլոր տեսակները՝ տպագրված՝ 1512 թվականից մինչև մեր օրերը, ռուսերեն և այլալեզու հնատիպ գրականությունը, ինչպես նաև հազվագյուտ, հայագիտական, պատմական, մշակութային և թանգարանային արժեք ներկայացնող հրատարակությունները՝ անկախ տպագրման վայրից և ժամանակից, ինչպես նաև՝ նշանավոր գործիչների անձնական գրադարանները: Անձեռնմխելի գրականության բաժնի պատմությունը սկսվում է 1928 թվականից, երբ Հայաստանի Պետական Հանրային գրադարանի հազվագյուտ և հնատիպ գրքերը, որը կազմել է 2000 միավոր, հավաքվել են առանձին պահարաններում, և գրապահոցին կից ստեղծվել է ունիկումների ենթաբաժին: 1931թ. գրադարանի ֆոնդերից առանձնացվել է մեկական օրինակ, և ստեղծվել անձեռնմխելի (արխիվային) հավաքածուն: 1940թ. ունիկումների ենթաբաժինը վերակազմավորվել է որպես հնատիպ և հազվագյուտ գրականության բաժին` կից ընթերցասրահով: 1943թ. ՀՍՍՀ ժողկոմխորհի հունիսի 2-ի «Հայերեն լեզվով տպագիր արտադրանքը Հայկական ՍՍՀ պետական հանրային գրադարանում կենտրոնացնելու մասին» որոշման համաձայն՝ հայկական անձեռնմխելի հավաքածուն միացվել է հնատիպ և հազվագյուտ գրականության բաժնին, և կազմավորվել Հնատիպ, հազվագյուտ և անձեռնմխելի գրականության բաժինը: 2016թ. մարտի 1-ից «Հայաստանի ազգային գրադարան » ՊՈԱԿ-ի տնօրենի՝ 2016 թվականի հունվարի 8-ի N-01 հրամանի համաձայն՝ Հնատիպ, հազվագյուտ և արխիվային գրականության բաժինը վերանվանվեց՝ Անձեռնմխելի գրականության բաժին:
ՀՀ կառավարության 24 նոյեմբերի 2016 թվականի N 1204-Ն որոշման համաձայն Հայաստանի ազգային գրապալատը վերամիավորվեց Հայաստանի Ազգային գրադարանին:
« Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի տնօրենի 17. 02.2017թ. թիվ 19-Լ հրամանի համաձայն Անձեռնմխելի գրականության բաժնում ստեղծվեց ևս մեկ ենթաբաժին՝ Ազգային գրադարանային հավաքածուի, նախկին գրապալատի հավաքածուների համար:
Բաժնի կառուցվածքային ստորաբաժանումներն են`
- Հայգրքիուսումնասիրմանենթաբաժին
- Նվիրատվություններիևանհատականհավաքածուներիենթաբաժին
- Հայգրքիպահպանման /1851 թվականից/ ենթաբաժին
- Պարբերականմամուլիուսումնասիրմանենթաբաժին
- Ազգայինգրադարանայինհավաքածուիենթաբաժին
Հայաստանի ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի հավաքածուն 01.01. 2020
թվականի դրությամբ կազմում է՝ 488.562 միավոր գրականություն:
Բաժնում կատարվում է գրանցամատյանների գրանցում, գրացուցակների և քարտարանների կազմում, հավաքածուների պահպանում և սպասարկում:
Բաժինը մասնակցում է ազգային գրադարանի հավաքածուների /գրքերի և մամուլի/ սքանավորման աշխատանքներին: Ավարտվել են հայերեն հնատիպ /1512-1800թթ./, հայերեն 1801-1875թթ. գրքային հավաքածուի թվայնացման աշխատանքները, ինչպես նաև 1800-1920թթ. մամուլը (տես http://www.nla.am/շտեմարաններ):
Բաժինն իր ընթերցասրահով գտնվում է վարչական մասնաշենքի 3-րդ հարկում և միաժամանակ կարող է սպասարկել 24 ընթերցող: Ընթերցասրահը սպասարկում է երկուշաբթիից ուրբաթ` ժամը 9:00 — 17:30
Պարբերական մամուլի ուսաումնասիրման ենթաբաժին
Նվիրատվությունների և անհատական հավաքածուների ենթաբաժին
Հայ գրքի պահպանման ենթաբաժին 1851թվականից