«ԵՏՀ՝ 10 ՏԱՐԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
Օգոստոսի 16-19-ը Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում բացվել է «ԵՏՀ՝ 10 տարի Եվրասիական տնտեսական միության երկրների քաղաքացիների համար» լուսանկարչական ցուցահանդես։
Ցուցահանդեսը պատրաստվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից և նվիրված է ԵԱՏՄ 10-ամյակին։ Եզակի լուսանկարները պատմում են ԵԱՏՄ կայացման և զարգացման մասին։ Ցուցահանդեսը ներառում է Միության երկրների պետությունների կառավարությունների ղեկավարների և պաշտոնատար անձանց լուսանկարներ: Այստեղ ներկայացված են նաև ԵՏՀ գործունեության աշխատանքային պահերը՝ լուսանկարներ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի, ԵՏՀ Խորհրդի և ԵՏՀ Կոլեգիայի անցած տասնամյակի նիստերից:
Լուսանկարչական ցուցահանդեսը ներկայացվել է նախ Բիշքեկի «Շերատոն» և «Օրիոն» հյուրանոցներում՝ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում: Համաժողովի ավարտին ցուցահանդեսը ներկայացվել է նաև եվրասիական «հնգյակի» ...