ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ ԱՅՑԸ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

փտր 28, 2024 Նորություններ Պաշտոնական

3  

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանի ազգային գրադարան։ Նախագահը շրջել է գրադարանի բաժիններով, ծանոթացել վերջին շրջանում կատարված աշխատանքներին և գրադարանի տեխնիկական վերազինումներին։ Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի ուղեկցությամբ նախագահ Խաչատուրյանը ծանոթացել է գրադարանի թվայնացվող և անձեռնմխելի ֆոնդերին, գրքերի պահպանման պայմաններին և առկա խնդիրներին։  

1-1
 

Գիրք նվիրելու օրվա առիթով Հանրապետության նախագահի կողմից 15 մարզային, 10 համայնքային գրադարանների և Ազգային գրադարանին նվիրաբերվել են նորահրատ գրականության նմուշներ ֆոնդերի հարստացման և թարմացման նպատակով: