Հեռախոսահամար
ապր 18, 2023 / By Astghik Khachatryan / in Նորություններ
Ապրիլի սկզբին Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը Չեխիայի ազգային գրադարանի հրավերով այցելել էր Պրահա։
Ապրիլի 4-ին գրադարանում տեղի ունեցավ «Hello, Armenia, Բարև Չեխիա» խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացումը, որը կազմակերպել էին Չեխիայի ազգային գրադարանը և Չեխիայում ՀՀ դեսպանությունը՝ Պարդուբիցեի համալսարանի և Չեխիայի սլավոնական միության հետ համատեղ: Ցուցահանդեսը նվիրված էր Հայաստանի և Չեխիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակին։ Ներկայացված էին հայ նշանավոր անձանց դիմանկարներ, Հայաստանի վայրի բնության և մշակութային ժառանգության գունագեղ նկարներ: Լուսանկարներից բացի ցուցադրությանը ներկայացված էին փաստաթղթեր Չեխիայի ազգային գրադարանի հավաքածուներից և հնագիտական հետազոտությունների մինչ այժմ չհրապարակված արդյունքներ: Բացման արարողությանը ելույթ ունեցավ նաև Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը։
Այցի շրջանակում Չեխիայի ազգային գրադարանը հատուկ ծրագիր էր կազմել տիկին Չուլյանի համար՝ նրան ներկայացնելու գրադարանի կողմից կատարվող թվայնացման աշխատանքները, ինչպես նաև գրադարանի գրքի խնամքի և վերականգնման բաժնի գործունեությունը
։
ապր 15, 2023 by Astghik Khachatryan
նմբ 11, 2022 by System Admin