Հեռախոսահամար
ապր 17, 2023 / By Astghik Khachatryan / in Միջոցառումներ
Փետրվարի 20-ին Հայաստանի ազգային գրադարանի Թամանյանական ցուցասրահում տեղի ունեցավ «Մեր նվիրատուները» խորագրով միջոցառում՝ նվիրված գիրք նվիրելու օրվան։
Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը։ Իր խոսքում նա կարևորեց նվիրատվությունների դերը գրադարանի համար և շնորհակալություն հայտնեց մեր հավատարիմ նվիրատուներին՝ մշտապես գրադարանին սատարելու համար։ Տիկին Չուլյանը հավաստագրեր հանձնեց մեր հավաքածունները տարիներ շարունակ արժեքավոր հրատարակություններով համալրած բարեկամներին։
Գրքային ցուցահանդեսում ներկայացվեցին 2022 թվականին Ավո Հովհաննիսյանի, Արծվի Բախչինյանի, Գևորգ Յազիչյանի, Երվանդ Տեր-Մինասյանի ժառանգների, Երջանիկ Գևորգյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Պարույր Հայրիկյանի, Ֆելիքս Բախչինյանի, ինչպես նաև Համազգային հայ կրթական և մշակութային միության և «Փեն Հայաստան» կազմակերպության կողմից գրադարանին կատարված նվիրատվությունները։
ապր 19, 2023 by Astghik Khachatryan