
⌛️Ամփոփվեց հոբելյանական՝ 20-րդ Ազգային գրադարանային շաբաթը: Այն կրում էր ընդհանուր ՝«Գիրքը բալասան» խորագիրը: Հայաստանի ազգային գրադարանը ծրագրին միացավ իր խորագրով` «7 օր, 7 գրադարան» և հագեցած ծրագրով: Այն միտված էր գրադարանային ոլորտի իրազեկմանը և ուներ հստակ հասցեատեր:
#Ազգային_գրադարանային_շաբաթի հանդիսավոր բացումով տրվեց շաբաթի մեկնարկը: Պատվոգրեր հանձնվեցին Ազգային գրադարանային շաբաթի, ինչպես նաև Գրադարանային ասոցիացիայի հիմնադիր անդամներին:
🗂 📀Հայաստանի ազգային գրադարանի պաշտոնական www.nla.am կայքում ստեղծվեց Ազգային գրադարանային շաբաթ շտեմարանը, որտեղ ըստ տարիների առանձնացվել են էջեր: Ժամանակի ընթքացքում էջերը կհամալրվեն ԱԳՇ-ի արխիվի թվայնացված նյութերով: Ազգային գրադարանի յութուբյան էջում բացվեց նոր ալիք` որտեղ ներբեռնվում են ԱԳՇ-ի 20 տարիների ընթացքում անցկացված միջոցառումների պահպանված տեսանյութերը: Աշխատանքները ընթաքցքի մեջ են: Եվ վերջապես, ներկայացվեց Հայաստանի ազգային գրադարանի նոր լոգոն, որի հեղինակը նկարիչ, ձևավորող Մկրտիչ Մաթևոսյանն է: Այն գրանցվելու է որպես ապրանքանիշ:
🚌📚Ազգային գրադարանային շաբաթի ընթացքում կատարվեցին այցեր Երևանի 7 համայնքային գրադարաններ, ինչի շնորհիվ նոր հրատարակված 40-ական միավոր գրականությամբ համալրվեցին գրադարանները: Ընթերցողների, գրադարանավարների, գիտական հոդվածների և հրատարակիչների համար անցկացվեցին սեմինարներ և վեբինարներ: Շաբաթի շրջանակում նշվեց երկու հոբելյան` Հրաչյա Աճառյան-145 և Նիկողայոս Ադոնց -150:
📚📖Կազմակերպվեցին 4 գրականության, ալբոմային հրատարակությունների, պաստառների և հրավիրատոմսերի ցուցադրություններ: Ընդհանուր ընթերասրահում բացվեց #ամերիկյան_գրականության_գրապահարանը: Գրապահարանում ընդգրված գրականությունը Ազգային գրադարանին հանձնեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին:
⚜️Գրադարանային շաբաթը եզրափակվեց Արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնի կազմակերպած «Հայոց գիրը. ձեռագիր մատյաններից մինչ տպագրություն» խորագրով ալբոմային հրատարակությունների ցուցադրություն- զեկույցով:
🌐Ազգային գրադարանային շաբաթի շրջանակներում կազմակերպած ՀԱԳ միջոցառումներին անդրադարձել են ավելի քան 30 լրատվական գործակալություն` Հայաստանում և Սփյուռքում: ⬇️
https://is.gd/eX7mNm, https://is.gd/w1AcDD, https://is.gd/e4Yneo, https://is.gd/dRkRlb, https://is.gd/Zk79RY, https://is.gd/XiBqSN
https://is.gd/XiBqSN, https://is.gd/yrZhSG, https://is.gd/xCXCOh, https://is.gd/jdAe6a, https://is.gd/qB4OcC, https://is.gd/jMwp3j
https://is.gd/o8GsNh, https://is.gd/JO63HY, https://is.gd/zxebdY, https://is.gd/GALoil, https://is.gd/8LcGqt, https://is.gd/h6pQs4
https://is.gd/THKhzP, https://is.gd/HybQ3x, https://is.gd/3VaAo2, https://is.gd/ycqOsC, https://is.gd/dzTDIt, https://is.gd/0xxNvi
https://is.gd/cyxdP9, https://is.gd/5Bmxqh, https://is.gd/BetVhd, https://is.gd/7GFHiy, https://is.gd/EqUTzr, https://is.gd/2uxD1D