Հայաստանի ազգային գրադարանի աշխատակիցների երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Խոնարհում անմեղ զոհերի հիշատակին…
Մեծ եղեռնը հայոց պատմության ամենաողբերգական էջն է, որը հայ ժողովրդի պատմական զարգացման վրա թողել է ծանր հետևանքներ և ճնշող ազդեցություն է ունեցել ցեղասպանությունը վերապրած ժողովրդի սերունդների վրա: Իսկ այսօր շարունակվում է մեր երթը՝ հիշելով, պահանջելով և ...
Հայաստանի ազգային գրադարանի #Անձեռնմխելի_գրականության_բաժնի Հայ գրքի ուսումնասիրման ենթաբաժնում պահպանվում է մեծ թվով այլալեզու հնատիպ գրականություն։ Ֆրանսերեն լեզվով գրականությունը կազմում է 2691 միավոր, որից մի փոքր մաս այսօր ցուցադրված էր Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Անձեռնմխելի գրականության բաժնի կազմակերպած ֆրանսերեն հնատիպ գրականության ցուցադրությանը։
Հավաքածուում մեծ թիվ են կազմում բառարանները, հանրագիտարանները պատմական և ճանապարհորդական աշխատություններ:
Հավաքածուում պահպանվող և ցուցադրվող ֆրանսերեն ամենավաղ ժամանակաշրջանի գիրքը 1552թ. Փարիզում հրատարակված «Համընդհանուր տիեզերագնացություն» գիրքին է: 1739 թվականին Նիդեռլանդների Հաագա քաղաքում տպագրված Եթովպիացիների և հայերի քրիստոնեության պատմությունը ևս ցուցադրված գրքերի ցանկում էին։ 1702թ. Փարիզում տպագրված Ֆրենսիս Բեկոնի «Նոր Ատլատիդա» աշխատությունը, Դենի Դիդրոյի «Հանրագիտարան»-ի 4-րդ հատորը՝ տպագրված ...
📜Հայ ժողովրդի երկարատև պատմության մեջ կա մի սև էջ, որի մասին յուրաքանչյուր հայ խոսում է տխրությամբ ու լացով։
Հազարամյակներ էլ անցնեն, մենք՝ հայերս, շարունակելու ենք հիշել, որ 1915 թվականի ապրիլի 24-ին մահվան դատապարտվեց արևմտահայ մտավորականության սերուցքը, հայ ժողովրդի մտավոր, հոգևոր և մշակութային վերնախավը: Արդեն անցել է 106 տարի և մեզանից յուրաքանչյուրի նվիրական պարտքն է խոնարհվել սուրբ նահատակների հիշատակի առջև։
🎻Այսօրվա համերգային ծրագիրը նվիրում է՝ նվիրում Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին։
Միջազգային մրցույթների դափնեկիր, Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի երաժշիտ, ջութակահար, Սյուզի Երիցյանը, հանրապետական մրցույթների դափնեկիր, Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի երաժշիտ, թավջութակահար Անժելա Սարգսյանը և միջազգային մրցույթների դափնեկիր, Հայաստանի Հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիր, դաշնակահար Խաչիկ Անդրեասյանը առաջին անգամ հանդես եկան ...
Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում բացվել է «Ֆրանսիական մանկական գրականությունը Ազգային գրադարանում » խորագրով մանկական գրականության ցուցադրություն:
Ցուցափեղկերում կարող եք տեսնել 1840-ական թվականներից մինչ մեր օրերը տպագրված ֆրանսիական մանկական գրականություն՝ ինչպես ֆրանսերենով, այնպես էլ հայերեն: Ներկայացված են ֆրանսիացի մանկագիրներ Վիկտոր Հյուգոյի, Պրոսպեր Մերիմեյի, Ժիւլ Լըմետրի, Շառլ Պերրոյի, Ժյուլ Վեռնի, Ալֆոնս Դոդեյի, Պոլ Բերնայի, Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի եւ այլոց գրքեր:
Հայկական հատվածում կարող եք տեսնել մի շարք հետաքրքիր հրատարակություններ՝ սկսած 1860-ական թվականներից:
«Փոքրիկ աղջիկ մը կար, որ կը բնակէր մեծ անտառի մուտքը գտնուող համեստ տնակի մը մէջ… Ո՜հ, որքա՜ն սիրուն էր այս փոքրիկ աղջիկը, չէք կրնար երեւակայել թէ ինչպե՜ս սիրուն էր ան… Եւ որովհետու գլխանոցը կարմիր էր եւ փոքրիկը միշտ զայն կը դնէր, զինք անուանած էին Փոքրիկ Կարմիր ...
Թարգմանել՝ նշանակում է ի վիճակի լինել ըմբռնելու յուրաքանչյուր բառի, մտքի, զգացմունքի նրբագույն երանգները և հաղորդակից դարձնել ընթերցողին։
Այսօր Ազգային գրադարանում բացված մանկական ֆրանսիական գրականության ցուցադրությանը զուգահեռ տեղի ունեցավ հանդիպում արձակագիր, թարգմանչուհի Նվարդ Վարդանյանի հետ։ Ավելի քան 50 թարգմանական գրքերի և 40-ից ավել հոդվածների հեղինակ Նվարդ Վարդանյանը հետաքրքիր զրույց-քննարկմանը ներկայացրեց գեղարվեստական թարգմանակ արվեստի առանձնահատկությունները։
1966 թվականից Վարդանյանը ԵՊՀ ռոմանական լեզուների բանասիրության ամբիոնում դասավանդում է ֆրանսերեն, ինչպես նաև Գեղարվեստական թարգմանություն և Ոճաբանություն առարկաները։ Թարգմանել է Ժ. Ժան Ռասինի, Ալֆոնս Դոդեի, Ֆրանսուազ Սագանի, Ստենդալի, Ի. Մինասի, Պոլ Էլուարի, Ժորժ Սանդի և ֆրանսիացի այլ հեղինակների ստեղծագործություններ։ Նվարդ Վարդանյանի թարգմանությունները տպագրվել են «Գարուն», «Արտասահմանյան ...
✍«Էդգար Շահին. ահա մեր կերպարվեստի նորահայտ փառքերից։ Դիտեցեք նրա օֆորտները. մի օր «Պառավն» եք նախընտրելու, հաջորդ օրը՝ «Շատո Ռուժը», և այսպես շարունակ։ Այս ամենի համար միայն մեկ բառ կա՝ «ապշեցուցիչ»»։ — Շառլ Շենյոլ (Ֆրանսիացի արվեստաբան)
🖌Հայ օֆորտիստ նկարիչ, ֆրանսիական Պատվո լեգեոնի ասպետ և շքանշանակիր, Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ, Վենետիկի պատվավոր քաղաքացի, փորագրանկարչության խոշորագույն վարպետ Էդգար Շահինի գործերը պահվում են Փարիզի ազգային գրադարանում, Վենետիկի քաղաքային թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում (300-ից ավելի), Էրմիտաժում, Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի և եվրոպական երկրների այլ թանգարաններում։ Հայաստանի ազգային գրադարանի Արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնի ֆոնդում են մի շարք գրքեր և ալբոմային հրատարակություններ՝ նվիրված Էդգար Շահինին։
Բաժնի աշխատակից Լուսինե Հիշեյանը այսօր ներկայացվեց Էդգար Շահինի ...
Աշխատանքային այցով Հայաստանի ազգային գրադարանում էր Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Պավել Չեպլակը։
Գրադարանում շրջայցի ընթացքում Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն տիկին Աննա Չուլյանը դեսպանին ներկայացրեց գրադարանի առաքելությունն ու գործունեությունը։ Քննարկվեցին հետագա համագործակցության հեռանկարները, գրադարանային ոլորտին վերաբերող մի շարք արդիական հարցեր։
Հատուկ անդրադարձ կատարվեց գրադարանի Ընդհանուր ընթերցասրահում գործող արտասահմանյան գրականության անկյուններին, ինչն էլ հիմք դարձավ քննարկման՝ համատեղ միջոցառումների իրականացման և Ազգային գրադարանի Ընդհանուր ընթերցասրահում լեհական գրականության անկյան ստեղծման վերաբերյալ։
Պարոն դեսպանը բարձր գնահատեց գրադարանի աշխատանքը և ՀԱԳ-ին նվիրեց նոր գրքեր, որոնք կհամալրեն գրադարանի լեհական գրականության ֆոնդը։ Լեհաստանի Հանրապետության Սահմանադրության 230-ամյակի առթիվ դեսպանը ...
Հայաստանի ազգային գրադարանը շարունակում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված և Հայաստանի ազգային գրադարանին ի պահ տրված մեծաքանակ գրականության բաշխման գործընթացը: Այս անգամ Գրաբուսը մեկնեց Տավուշի մարզ։ Գրականությունը հանձնվեց մարզպետարանին, որտեղից էլ մարզի համայնքային և դպրոցական գրադարանները կստանան իրենց հասանելիք օրինակները։ Այս ծրագիրը նպատակ է հետապնդում լուծել մարզերի համայնքային և դպրոցական գրադարանների համալրման խնդիրները՝ աշխուժացնելով գրադարանների գործունեությունը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի ազգային գրադարանը նախատեսել է այցելություններ ՀՀ 7 մարզեր: Այս պահին արդեն գրականության բաշխում իրականացել է ՀՀ 3 մարզերում՝ Արարատ, Կոտայք և Տավուշ մարզեր։
Դեռևս 2020թ. փետրվարին՝ Գիրք նվիրելու օրվա շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել էր հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների գրադարաններին նվիրել ...
🌹Ո՞վ է կինը, ի՞նչ կարող է նա անել, ի՞նչ դժվարություններ կարող է հաղթահարել և վերջապես, ի՞նչ դեր ունի նա կյանքում։ Հարցեր, որոնք արդիական են բոլոր ժամանակներում։
🌸Լիլիթ Ասատրյաան. «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, մարդ, ով գիտե այս հարցերի հստակ պատասխանները.
-Ես վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն ի զորու է իր արժեքավոր ներդրումն ունենալ մեր երկրում երիտասարդ կնոջ հիմնախնդիրների լուծման, քաղաքացիական հասարակության կերտման գործում` ի նպաստ մեր ողջ հասարակության։ Մեզ պարզապես պետք է համախմբվել, միավորել մեր ուժերը` հանուն այդ գաղափարների, ցույց տալ, որ կնոջ առաքելությունը մեծ և նշանակալի է ոչ միայն ընտանիքում, այլև հասարակության մեջ. կինն ինչպես որ իր ընտանիքն է պահպանում ու պաշտպանում, այդպես էլ կարող է և պետք է պահպանի ու պաշտպանի հասարակությունը, նրա արժեքային համակարգը, մեր երկիրը:
#Իմ_հաջողության_գաղտնիքը խորագրով միջոցառմանն իրենց ...
Այսօր Հայաստանի ազգային գրադարանի և Լիբանանի «Ազդակ» օրաթերթի խմբագրակազմի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր՝ համագործակցության լայն շրջանակի ապահովման, համատեղ ցուցադրությունների և համաժողովների կազմակերպման, մամուլի թվային պատճենների փոխանակման, մասնագետների փոխադարձ այցելությունների, թվայնացման համատեղ ծրագրերի իրականացման, «Ազդակ»-ի մատենագիտության կազմման, «Հայկական շարունակական հրատարակություններ» շտեմարանի ձևավորման աշխատանքներում «Ազդակ»-ի խմբագրակազմի ներգրավման հարցերի շուրջ:
Հուշագիրը ստորագրելիս Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը նշեց, որ «Ազդակ»-ի հետ համագործակցությունը գրադարանը սկսել է 6 տարի առաջ, և հուշագրի ստորագրման նպատակն է համագործակցությանը տալ պաշտոնական բնույթ։ Ազգային գրադարանում արդեն տարվում են օրաթերթի մատենագիտության կազմման աշխատանքները, և նախատեսվում է 2027 թվականին՝ «Ազդակ»-ի 100-ամյա հոբելյանին, հրատարակել այն: Աննա Չուլյանի ...