ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՄԵՐԳ-ՀԱՆԴԻՊՈՒՄ ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻ ՀԵՏ

«Հայի աչքեր», «Երազի իմ երկիր հայրենի», «Կարմիր ծաղիկ մը գարունի», «Պույ-պույ մուկիկը»… Թամանյանական մասնաշենքի մեծ դահլիճն էր երգում Ռոբերտ Ամիրխանյանի հետ: Հայաստանի ազգային գրադարանում համերգ-հանդիպում էր կոմպոզիտորի հետ՝ ծննդյան 80-ամյակի առթիվ: Հին ու նոր, լսված ու չլսված երգերի, հայտնի մեղեդիների ամիրխանյանական կատարումներն ուղեկցվեցին երաժշտության, ներշնչանքի, կյանքի մասին մտերմիկ զրույցով. «Երաժշտությունն այն է, ինչն իմ ծնունդից եկել է ինձ հետ, ես դրանով զբաղվում եմ առանց մտածելու, թե դա ինչ է: Երաժշտությունը շատ մեծ պատասխանն է մեր կյանքի, անսպասելի պատասխանը: …Իմ կյանքն էլ անբաժան է երաժշտությունից… Իմ երգը հոգու ձայնը լսելի դարձնելու համար է»: Մաեստրոն խոստովանում է խիզախել է անձամբ կատարել իր ստեղծագործությունները. Ազգայինի ջերմ, ինտելեկտուալ մթնոլորտն էլ նպաստում է դրան: Ազգային գրադարանի բեմից նորովի հնչեցին Մեծարենցի, Չարենցի, Վահան Թեքեյանի, Վահագն Դավթյանի, ...

ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ – 80

Միջոցառմանը դեռ մեկ ժամից էլ ավելի կա, բայց դահլիճի դռների մոտ հանդիսատեսն արդեն սպասում է: Ուսանողներ, աշակերտներ, տարեց մարդիկ, գրողներ, հրատարակիչներ, աշխատակիցներ, ընթերցողներ…Մաեստրոին են սպասում: «Օ, ինչ հրաշալի մարդկանց հետ եմ այսօր հանդիպելու»,- դեռ մուտքի մոտից ձայն է տալիս 80- ամյա երիտասարդը՝ Տիգրան Մանսուրյանը: Յուրաքանչյուրի համար մի լավ խոսք, մի ջերմ ժպիտ ունի պահած՝ Մեծերը, երեւի, միայն այդպես են ժպտում: Լուսանկարներ, հարցազրույցներ…բայց Մաեստրոն չի մոռանում. Միջոցառումը 15.00 է նախատեսված, հանդիսատեսին երկար սպասեցնել չի կարելի: -Մեր զրույցը դահլիճում կշարունակենք,- խոստանում է հանդիսատեսին ու դիմում միջոցառման հատուկ հյուրերին՝ միջազգային մրցույթների դափնեկիր Տաթեւիկ Մովսիսյանին ու դաշնակահար Լուսինե Հակոբյանին. -Այսօր մենք-մերոնցով անկեղծ, ջերմ զրույց ենք ունենալու, դուք էլ ձեր կատարումներով վստահաբար ավելի կջերմացնեք մեր օրը, չ՞է, բալիկ ջան: Երգի ...

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ -90

Պատերազմ է, բնական է, որ ամեն ինչի պակասություն կա.ուտելիքի, հագնելիքի… տաքության: Ու ես ոտնաման չունեմ: Կարգին ոտնաման չունեմ, էդ պատճառով էր, որ անձրեւը ինձ թվում էր, թե ի հեճուկս ինձ է թափվում, թե իմ անձնական թշնամին է` դաժան ու անխիղճ: Ուզում է ինձ աշխարքից վերացնել: Իրականում, մի ամբողջ պատերազմ ու հետո էլ իմ ոտքերը թաց էին: Էս մեր ժամանակներում ինձ ո՞վ կհասկանա, հիմա ո՞վ է բոբիկ որ…Կռիվս մորս հետ, որ մի անգամ եմ արել, բայց եւ այնպես, իմ կողմից ստորություն էր նրան երեսով տալը, թե.«Պապան չասա՞ց, որ էրեխեքի ոտները չոր կպահես»: Մայրս մեղավորի պես գլուխսը կախեց, լուռ մնաց: Ասենք, ինքը ոչ էդքան փող ուներ /ո՞ր մեկի համար/, ոչ էլ խանութներում կոշիկ կար: Չգիտեմ, գուցե եւ կար, բայց մե՞զ ինչ… Հայաստանի ազգային գրադարանի բեմից Սոս Սարգսյանի «Ոտնամաններս» ստեղծագործությունը Համազգային թատրոնի դերասաններն են ներկայացնում: Բազմիցս ընթերցած ու վերընթերցած ...