Ազգային գրադարանային շաբաթի ծրագրի շրաջանակում Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում կբացվի անվանի գրող Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 145-ամյակին նվիրված գրականության ցուցադրություն։
Գրողի կյանքն ու գրական գործունեությունը կներկայացնի Սպասարկման բաժնի աշխատակից Գոհար Ենոքյանը
#Ազգային_գրադարանային_շաբաթ_2022
Տերյան 72
Հայաստանի ազգային գրադարան
Թամանյանական մասնաշենք
Մեծ ցուցասրահ
Մուտքը՝ ...
Ազգային գրադարանային շաբաթի ծրագրի շրջանակում ՀԱԳ Արտաքին կապերի բաժնի աշխատակից Լորի Ալվանդյանը ZOOM առցանց հարթակի միջոցով կներկայացնի IFLA-ի (Գրադարանային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիա) գործունեությունը։
https://www.ifla.org/
ZOOM հղումը՝
https://us05web.zoom.us/j/87627635792…
Կոնֆերանսի ID — 876 2763 5792
Գաղտնաբառ — CS3res ...
Ապրիլի 8-ին, ժամը 10:00-17:00, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համատեղ, «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակներում, տեղի կունենա ժամանակակից ամերիկահայ գրող, փուլիցերյան մրցանակակիր Փիթեր Բալաքյանի «Ճակատագրի սև շունը» հուշագրության ընթերցանության ...
#ֆրանկոֆոնիայի_երկամսյակ
Այս տարի լրանում է ֆրանսահայ նշանավոր նկարիչ, բեմանկարիչ, ֆիգուրատիվ արվեստի վարպետ Ժան Գառզուի (Գառնիկ Զուլումյան) ծննդյան 115-ամյակը։
Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում, մարտի 29-ին, ժամը 14։00-ին Հայաստանի ազգային գրադարանի Արվեստի բաժնում տեղի կունենա ալբոմային հրատարակությունների ցուցադրություն և զեկույց։
Ֆրանսահայ արվեստագետին կներկայացնի բաժնի աշխատակից Հասմիկ Առաքելյանը։
Տերյան 72
Թամանյանական մասնաշենք
3-րդ հարկ
Մուտքը՝ ...
Հայաստանի ազգային գրադարանի սիրելի ընթերցողներ.
Ամփոփելով «Պոեզիայի պատ»-ի արդյունքները սիրով տեղեկացնում են, որ Պոեզիայի համաշխարհային օրը՝ մարտի 21-ին մեր և ձեր սպասված հյուրն է լինելու բանաստեղծ Հուսիկ Արան։
Սպասում ենք պոեզիայի բոլոր սիրահարներին. կքննարկենք, կզրուցենք պոեզիայից։
Այս հարցում մեզ կօգնի Գրանիշ գրական համայնքի համահիմնադիր և կայքի գլխավոր խմբագիր Հասմիկ Հակոբյանը։
Մարտի 21-ին, ժամը 15։00-ին
Արի՛ Ազգային գրադարան
Մուտքը ազատ ...
Մարտի 9-ին, ժամը 14։00-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում տեղի կունենա գրականության ցուցադրություն՝ նվիրված լեզվաբան, գրականագետ, մատենագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն (1991-1995թթ.) Ռաֆայել Իշխանյանի ծննդյան 100-ամյակին։
Հայ անվանի մատենագետի գրական ժառանգությունը կներկայացնի ՀԱԳ Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի առաջին կարգի մատենագետ Գոհար Սարգսյանը։
Հասցեն՝ Տերյան 72
Թամանյանական մասնաշենք, մեծ ցուցասրահ
Մուտքը՝ ...
Գիրք նվիրելու օրվան ընդառաջ՝ միջմշակութային համագործակցության շրջանակում «Չարենցը Ազգայինում. 125 ցուցանմուշ» խորագրով ժամանակավոր ցուցադրություն Հայաստանի ազգային գրադարանում՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հետ համատեղ։
125 ցուցանմուշ. 100-ը՝ գրադարանային, 25-ը՝ թանգարանային
100 գրքեր Չարենցից
25 անձնական իրեր Չարենցից (ինքնաշեն գրիչ, թանաքաման, բացառիկ լուսանկարներ…)
ԾՐԱԳՐՈՒՄ
Կոմիտասի անվան ազգային լարային քառյակ
Կոմիտաս-Ասլամազյան, Հայկական ժողովրդական մանրանվագներ. «Հաբրբան», «Ալ Այլուղս»։
Բանախոսներ՝
Բացման խոսք՝ Բալասան Հարությունյան (Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանի վարիչ)
Ազատ Եղիազարյան (գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր)
Անուշ Թասալյան (գրականագետ, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ)
Գոհար Չարենց (Եղիշե Չարենցի թոռնուհին)
Աննա Չուլյան (Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն)
Ժաննա Մանուկյան (Եղիշե Չարենցի ...
Հայաստանի ազգային գրադարանի հարգելի՛ այցելուներ,
Տեղեկացնում ենք, որ ՀՀ Առողջապահության նախարարի 05 հունվարի 2022 թ. N 02-Ն որոշման համաձայն (https://is.gd/eYYSqE), 2022 թվականի հունվարի 22-ից Հայաստանի ազգային գրադարանի տարածք մուտք գործելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
(COVID-19)-ի դեմ պատվաստման հավաստագիր կամ Էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական ԱՐՄԵԴ համակարգի QR կոդ
կամ
ՊՇՌ հետազոտության առավելագույնը 72 ժամ վաղեմության հավաստագիր
Բացառությամբ՝
մինչև 18 տարեկան անձանց՝ անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում
հղիների՝ հղիության մասին բժշկական փաստաթուղթ ներկայացնելու դեպքում
փաստագրված բացարձակ հակացուցման մասին բժշկական փաստաթուղթ ներկայացնելու դեպքում
ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքը հավաստող ...
Հայաստանի ազգային գրադարանի հարգելի՛ այցելուներ,
Տեղեկացնում ենք, որ ՀՀ Առողջապահության նախարարի 05 հունվարի 2022 թ. N 02-Ն որոշման համաձայն (https://is.gd/eYYSqE), 2022 թվականի հունվարի 22-ից Հայաստանի ազգային գրադարանի տարածք մուտք գործելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
(COVID-19)-ի դեմ պատվաստման հավաստագիր կամ Էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական ԱՐՄԵԴ համակարգի QR կոդ
կամ
ՊՇՌ հետազոտության առավելագույնը 72 ժամ վաղեմության հավաստագիր
Բացառությամբ՝
մինչև 18 տարեկան անձանց՝ անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում
հղիների՝ հղիության մասին բժշկական փաստաթուղթ ներկայացնելու դեպքում
փաստագրված բացարձակ հակացուցման մասին բժշկական փաստաթուղթ ներկայացնելու դեպքում
ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքը հավաստող Էլեկտրոնային ...
Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին ընդառաջ՝ «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի և Երևանում Ռուսաստանի Գիտության և մշակույթի կենտրոնի (Русский дом в Ереване) միջև կնքվեց համագործակցության հուշագիր։
Սկսվել է համատեղ գործունեության պլանի մշակման գործընթացը, որը կունենա ինչպես գիտական, այնպես էլ մշակութային բնույթ։
«Ընդհանրապես Հայաստանը և Ռուսաստանը տարիներ շարունակ մարդասիրական հիմունքներով բազմաթիվ ծրագրեր են իրականացնում։ Դրանք գիտական կոնֆերանսներ են, մշակութային տարբեր միջոցառումներ: Պետք է նշել ևս մեկ գործոն. Ազգային գրադարանի ամբողջ հավաքածուն ընդգրկում է շուրջ 7 միլիոն օրինակ գրքեր, և այդ հավաքածուից գրեթե 5 միլիոնը բաժին է ընկնում ռուսալեզու գրականությանը, իսկ մնացած գրքերը տարբեր լեզուներով են»,- ընդգծց ՀԱԳ տնօրեն Աննա Չուլյանը։
«Քանի որ մենք երկար ժամանակ ապրել ենք նույն լեզվամշակութային տարածքում, Ռուսաստանի հետ հարաբերությունները բավականին ...