Թանգարանների միջազգային օրտ Գրատպության թանգարանում
Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM — The International Council of Museums) առաջարկով միջազգային հանրությունը 1978 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին, կարևորելու դրանց դերը որպես հասարակության կրթական, մշակութային և ժամանցային կենտրոններ:
Թանգարանների միջազգային օրն ամեն տարի ունի մի կարգախոս։ Այս տարի Թանգարանների միջազգային օրն անցկացվում է «ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՈՒԺԸ» խորագրի ներքո։
Մայիսի 18-ին, ժամը 14:00-ին Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանում Հայ գրատպության 510-ամյակին ընդառաջ թեմայով զեկույցով հանդես կգա մատենագետ, գրքագետ, գրադարանագետ, մգդ, պրոֆեսոր Գագիկ ...