ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի»

#heritage2022 #nlaconference2022 Heritage Preservation for a Sustainable Future ✅Աշխարհի 17 երկրների գրադարանային և տեղեկատվական ոլորտի մասնագետներ, «Ինտերնետ արխիվ»-ի հիմնադիր Բրյուստեր Քեյլը, «Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային դաշնության» (IFLA) նախագահ Բարբարա Լիզոնը, ԱՊՀ ազգային գրադարանների տնօրենները սեպտեմբերի 29-30-ին Հայաստանի ազգային գրադարանում կմասնակցեն «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային գիտաժողովին։ ✅Գիտաժողովին ներկայացված է 114 զեկուցում՝ գրադարանների ավտոմատացման և կառավարման համակարգերի, թվայնացման, նորարար տեխնոլոգիաների, միջազգային չափորոշիչների ներդրման և այլ թեմաներով։ ✅ Հետևե՛ք գրադարանի ֆեյսբուքյան էջին՝ գիտաժողովի աշխատանքների մասին տեղեկանալու համար։ Գրադարանային այս աննախադեպ ֆորումի նյութերը կլուսաբանվեն նաև թվիթերյան, ինստագրամյան և թելեգրամյան հրապարակումներով։ ⬇️⬇️⬇️ Tweets by NatLibArm ...

«Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի միջազգային 8-րդ փառատոն

«Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի միջազգային 8-րդ փառատոնի շրջանակում օգոստոսի 22-26-ը ցուցադրություններ տեղի կունենան Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում։ Մեկնարկը՝ ամեն օր 15։00-ին: ...

«ԵՏՀ՝ 10 ՏԱՐԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

Օգոստոսի 16-19-ը Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում բացվել է «ԵՏՀ՝ 10 տարի Եվրասիական տնտեսական միության երկրների քաղաքացիների համար» լուսանկարչական ցուցահանդես։   Ցուցահանդեսը պատրաստվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից և նվիրված է ԵԱՏՄ 10-ամյակին։ Եզակի լուսանկարները պատմում են ԵԱՏՄ կայացման և զարգացման մասին։ Ցուցահանդեսը ներառում է Միության երկրների պետությունների կառավարությունների ղեկավարների և պաշտոնատար անձանց լուսանկարներ: Այստեղ ներկայացված են նաև ԵՏՀ գործունեության աշխատանքային պահերը՝ լուսանկարներ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի, ԵՏՀ Խորհրդի և ԵՏՀ Կոլեգիայի անցած տասնամյակի նիստերից: Լուսանկարչական ցուցահանդեսը ներկայացվել է նախ Բիշքեկի «Շերատոն» և «Օրիոն» հյուրանոցներում՝ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում: Համաժողովի ավարտին ցուցահանդեսը ներկայացվել է նաև  եվրասիական «հնգյակի» ...

Երևանի Արական գիմնազիայի գրադարանի հիմնադրման 190-ամյակը

Հուլիսի 11-ին, ժամը 12։00-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում տեղի կունենա հերթական բացառիկ ցուցահանդեսը։ Այս տարի նշում ենք Երևանի Արական գիմնազիայի գրադարանի հիմնադրման 190-ամյակը… ՀԱԳ մեծ ցուցասրահում կներկայացվեն Արական գիմնազիայի գրադարանից բացառիկ նմուշներ։ Ցուցադրությունը կներկայացնի ՀԱԳ Անձեռնմխելի գրականության բաժնի վարիչ Ալիսա Ադամյանը։ —————————————————————————- 1832 թ. հիմնադրվում է Երևանի դպրոցի գրադարանը, որը հետագայում Էջմիածնի Մատենադարանից հետո եղել է ամենախոշոր գրադարանը և կատարել է ոչ միայն դպրոցական, այլև հանրային գրադարանի և մշակութային կենտրոնի դեր: 1836 թ. գրադարանն ուներ 14 անուն գիրք 32 հատորով, իսկ 1837 թ.՝ 18 գիրք 40 հատորով, 6 ամսագիր, Ռուսական կայսրության 1 քարտեզ, 2 աշխարհագրական ...

Կրթական ծրագիր՝ տարեցների համար

Բացառիկ հնարավորություն… Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանը և Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը հայտարարում են աննախադեպ մի նախաձեռնության մասին։ Ս․թ․ հուլիսի 1 – 31 ընկած ժամանակահատվածում այցելելով Գրատպության թանգարան ոչ միայն հնարավորություն կունենաք ծանոթանալու հայ գրքի պատմությանը, այլև մասնակցելու մրցույթ –վիկտորինային։ Հուլիսի 1-31-ը ժամանակահատվածում առաջին 100 մեծահասակ (18 տարեկան և ավել) այցելուի մուտքը թանգարան կլինի անվճար։ Յուրաքանչյուր օր առավոտյան ժամը 10։00-ին և 12։00-ին լինելու են անվճար շրջայցեր զբոսավարի ուղեկցությամբ։ Շրջելով թանգարանում զբոսավարի ուղեկցությամբ կամ միայնակ՝ ուշադի՛ր ուսումնասիրեք ցուցանմուշներն ու հետևե՛ք զբոսավարի բացատրություններին, և մտապահե՛ք հնարավորինս շատ տեղեկատվություն։ ։) Նախաձեռնության ավարտին՝ ս․թ․ հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, կհրապարակվի վիկտորինայի հարցաշարը, որը պետք է լրացնեք 2 ժամվա ...

«Գիրք Հայրենիքը. Հակոբ Մեղապարտ»/ ֆիլմի դիտում

Հայ գրատպության 510-ամյակին ընդառաջ. Հունիսի 29-ին, ժամը 10։30 Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում առաջին անգամ բացառիկ հնարավորություն կունենաք դիտելու «Գիրք Հայրենիքը. Հակոբ Մեղապարտ» երեք մասանոց փաստավավերագրական ֆիլմաշարի առաջին սերիան։ Բեմադրող ռեժիսոր՝ Հակոբ Փափազյան Սցենարը՝ Վահրամ Մարտիրոսյանի Ֆիլմի պրոդյուսեր՝ Նվեր Մնացականյան Թերթում ենք 16-18-րդ դարերի հայ գրատպության պատմությունն ու բացահայտում  նոր ոսկե դարաշրջանի լուսավոր ու մութ ծալքերը.  ով և ինչ պայմաններում հայկական շունչ տվեց եվրոպական գրատպությանը։ Առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի մասին սցենարական յուրահատուկ լուծումներով, արհեստավարժ հայագետների վկայություններով հայկական ավանդական հանդերձանքով խաղարկային տպավորիչ դրվագներ, որ տալիս են բազմաթիվ հարցերի պատասխաններ։ Փաստավավերագրական ժապավենները պատրաստվել են տպագրության համաեվրոպական կենտրոններում՝ Վենետիկ, Վիեննա, Փարիզ, Ամստերդամ և այլուր՝ ...

«Մշակը» պատմության զուգահեռականներում միջազգային գիտաժողով՝ նվիրված «Մշակի» հիմնադրման 150-ամյակին

«Մշակը» պատմության զուգահեռներում միջազգային գիտաժողով՝ նվիրված «Մշակի» հիմնադրման 150-ամյակին Հունիսի 14-16։ Գիտաժողովի բացումը՝ հունիսի 14-ին, ժամը 10։30-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում։ Գիտաժողովի ամփոփում և ցուցադրություն՝ հունիսի 16-ին, ժամը՝ 10։00-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում։ Ծրագիր՝ ...

«Ալեքսանդր Գրիբոյեդով. ճանապարհ դեպի Կովկաս»

Ա.Ս. Գրիբոյեդովի «Խմելիտա» պետական պատմամշակութային և բնական արգելոց-թանգարանը ( Ռուսաստան, Սմոլենսկի շրջաան) և Հայաստանի ազգային գրադարանը (Երևան) անցկացնում են համատեղ ցուցահանդես «Ալեքսանդր Գրիբոյեդով. ճանապարհ դեպի Կովկաս» թեմայով։ Ցուցահանդեսին կներկայացվեն ինչպես նյութեր՝ նվիրված Ա.Ս. Գրիբոյեդովին, նրա դիվանագիտական առաքելությանը Կովկասում, Խմելիտա ընտանեկան կալվածքին, այնպես էլ գրողի ստեղծագործությունների հազվագյուտ հրատարակությունները ռուսերեն և հայերեն լեզուներով։ Ցուցահանդեսի հանդիսավոր բացումը տեղի կունենա հունիսի 13-ին, ժամը 11:00-ին, Հայաստանի ազգային գրադարանում: Նախատեսվում է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ս.Պ. Կոպիրկինի մասնակցությունը։ Բացմանը ելույթ կունենան Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Ա. Հ. Չուլյանը և Ա.Ս. Գրիբոյեդովի «Խմելիտա» պետական պատմամշակութային և բնական արգելոց-թանգարանի տնօրեն Ն.Վ. Կուլակովան։ Ցուցահանդեսի բացման ...

Ստվերների թատրոնը Ազգայինում

#մեծ_փոքրիկների_համար #12+ Հունիսի 1-ին, ժամը 19:30-ին Ազգային գրադարանի փոքր դահլիճում առաջին անգամ #մեծ_փոքրիկները հնարավորություն կունենան ծանոթանալու անհետացող թատերատեսակի` Ստվերների թատրոնի հետ։ 1980-ական թվականներին մի խումբ երիտասարդներ Հայաստանի գյուղերով ձիարշավ էին կազմակերպել` հեծյալ խաղերը որպես ազգային մշակույթ քարոզելու նպատակով: 1983 թվականից հեծյալ խաղեր, ազգային երգ ու պար ցուցադրող «Այրուձի» արշավախումբը հետաքրքրվեց նաև անհետացող թատերատեսակով` ստվերների թատրոնով: Այն դարձավ հեծյալ արշավների անբաժան մասը: Մինչ օրս նախկինում ստեղծված խմբի անդամները պահպանում են մեր նախնիներից հասած կցկտուր ժառանգությունը` ավելի զարգացնելով այն: «Այրոգի» ստվերների թատրոնի դերասանները փոխանցում են հին թատերարվեստի էներգիան: Այս պարագայում լույսն ու ստվերը համագործակցում են, և ծնվում է ստվերների տիկնիկային թատրոնը: Էկրանին տեսնում ենք տիկնիկի ստվերը, որը մեր աչքի առաջ ...

Թանգարանների միջազգային օրտ Գրատպության թանգարանում

Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM — The International Council of Museums) առաջարկով միջազգային հանրությունը 1978 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին, կարևորելու դրանց դերը որպես հասարակության կրթական, մշակութային և ժամանցային կենտրոններ: Թանգարանների միջազգային օրն ամեն տարի ունի մի կարգախոս։ Այս տարի Թանգարանների միջազգային օրն անցկացվում է «ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՈՒԺԸ» խորագրի ներքո։ Մայիսի 18-ին, ժամը 14:00-ին Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանում Հայ գրատպության 510-ամյակին ընդառաջ թեմայով զեկույցով հանդես կգա մատենագետ, գրքագետ, գրադարանագետ, մգդ, պրոֆեսոր Գագիկ ...