Մատենագիտության և գիտական հետազոտությունների բաժինը ստեղծվել է 1933թ. փետրվարի 19-ին, թիվ 15 հրամանով՝ տնօրեն Ազատ Մարտիկյանի անմիջական կարգադրությամբ: Բաժնի գործառույթները սերտորեն առնչվում են գիտական, հե-տազոտական աշխատանքի հետ՝ նպաստելով Հայաստանի ազգային գրադարանում պահպանվող և ազգային հարստություն համարվող տպագիր-մշակութային ժառան-գությունը հանրությանը մատուցելու կարևորագույն գործին: Բաժնի կառուցվածքում առանձնացված է 3 ենթաբաժին՝
1. Հայագիտական և երկրագիտական քարտարանների տեղեկատվության ենթաբա-ժին
2. Հայ գրքի մատենագիտության և սփյուռքահայ մամուլի ենթաբաժին
3. Գրադարանագիտության և տեղեկատու մատենագիտության ենթաբաժին
Հայագիտական և երկրագիտական քարտարանների տեղեկատվության ենթաբաժ-նում մշակվում և քարտագրվում են Հայաստանի, նրա մարզերի, հայ ժողովրդի, սփյուռքահայ գաղթօջախների մասին պարբերական մամուլում և ժողովածուներում տպագրված հոդվածները: Ենթաբաժնում է գտնվում նաև անհատական քարտարանը, որը պարունակում է հայ մշակույթի նշանավոր գործիչների`պարբերական մամուլում տպագրված ստեղծագործությունները, թարգմանությունները, հարցազրույցները:
Հայ գրքի մատենագիտության և սփյուռքահայ մամուլի ենթաբաժնում կազմվել և հրա-տարակվել են «Հայ գիրքը» մատենագիտության 6 հատորները, որոնք պարունակում են հայերեն տպագիր առաջին գրքերից մինչև 1940 թ. հրատարակված գրքերի, նրանց բովանդակության, տպագրության և ներկայում գտնվելու վայրի, ինչպես նաև ֆիզի-կական վիճակի մասին արժեքավոր տեղեկատվություն: Այս ենթաբաժնում մշակվում են նաև սփյուռքահայ հայալեզու և այլալեզու մամուլի ու ժողովածուների հայագիտա-կան հոդվածները:
Գրադարանագիտության և տեղակատու մատենագիտության ենթաբաժնում մշակ-վում և քարտագրվում են աշխարհի տարբեր երկրների մասին պարբերական մամու-լում և ժողովածուներում տպագրվող հոդվածները: Բաժնի ենթակայությամբ գործող Հովհաննես Պետրոսյանի անվան տեղեկատու մատենագիտության և էլեկտրոնային սպասարկման ընթերցասրահում առկա է հարուստ առձեռն հավաքածու (գրքեր, տե-ղեկագրեր, տարեգրքեր, տեղեկատուներ, բառարաններ, հանրագիտարաններ՝ հայե-րեն, ռուսերեն, անգլերեն և այլ օտար լեզուներով): Ընթերցասրահում իրականաց-վում է ընթերցողների սպասարկում ավանդական և էլեկտրոնային ձևաչափով։ Բա-ժինը կից փաստաթղթերով՝ ուղեգրերով համալրվում է համապատասխան գրակա-նությամբ։ Առանձնացվում, ցուցակագրվում և վերականգնման է տարվում ընթերցա-սրահի վնասված էջերով ու կազմերով գրականությունը և այլն։
Բաժնում ընթերցողներին տրամադրվում է բանավոր տեղեկատվություն` ըստ իրենց հարցման և ուղղորդում, թե ինչպես կարելի է օգտվել պահանջված աղբյուրից: Համա-պատասխան հրահանգի դեպքում կազմվում է գրավոր տեղեկանք` ըստ թեմայի: Գը-րավոր տեղեկանքի մեջ նշվում է թեման, աղբյուրների քանակը, տեղեկանքը կազմողի անունը, կազմելու օրը, ամիսը, տարեթիվը և պատվիրատուի անունը: Տեղեկանքի մի օրինակը արխիվացվում և պահվում է բաժնում: Տրամադրվում է նաև մատենագի-տական խորհրդատվություն։
Հաշվի առնելով ժամանակակից տեղեկատվական դաշտի զարգացումները՝ 2013 թը-վականից Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հոդվածները մշակվում են էլեկտրոնային ձևով` ստեղծելով «Մամուլի հոդվածներ» էլեկտրոնային շտեմարանը: Greenstone ծրագրի միջոցով կատարվում են հոդվածների գրառումները, տրվում է համապատասխան մամուլի էլեկտրոնային կայքը՝ հոդվածը ընթեռնելի դարձնելու համար:
Բաժինը ստեղծում է տարաբնույթ թեմատիկ էլեկտրոնային շտեմարաններ, որոնցից են՝ «Աստվածաշունչ», «Արև» օրաթերթ», «Հայ տպագրության 400-ամյակ», «Հայ տը-պագրության 500-ամյակ», «Տպարաններ և հրատարակչություններ», «Արցախյան շարժում», «Հայերի մասնակցությունը Հայրենական Մեծ պատերազմին», «Հայոց ցե-ղասպանությունը օտարալեզու մամուլում» և այլն: Սքանավորվում և թվայնացվում են համապատասխան նյութերը, ապա կատարվում է նյութի մատենագիտական նկա-րագրություն, տեղադրվում է PDF տարբերակը` նյութը ընթեռնելի դարձնելու նպա-տակով: Եթե հոդվածն ունի էլեկտրոնային աղբյուր, ապա տեղադրվում է համապա-տասխան աղբյուրը` պահպանելով հեղինակային իրավունքը: Առանձնահատուկ է «Հայ գիրք» էլեկտրոնային շտեմարանը, ուր ներառվում են հայերեն, հայատառ, ինչ-պես նաև հայերեն ելից տվյալներ պարունակող գրքերը: Էլեկտրոնային շտեմարան-ները հասանելի են http://www.nla.am/ հասցեով: «Հայ գիրք» շտեմարանում կատար-վում է գրառված տեղեկատվության խմբագրում։ Բաժինը մասնակցել է նաև «Հայ մամուլ» շտեմարանում կատարվող աշխատանքներին։ Տարվա կտրվածքով բաժնում ուսումնասիրվել են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր գրա-դարանների գործունեության վերաբերյալ վիճակագրական տվյալները՝ տարեվերջին առանձին գրքույկով ներկայացնելով դրանք:
Յուրաքանչյուր տարի հրատարակվում է «Հիշարժան տարեթվեր» գրքույկը՝ ներկա-յացնելով հաջորդ տարվա ակնառու իրադարձություններն ու հոբելյանները: Էլեկտ-րոնային ձևաչափով կայքում դրվում են «Նոր գրքեր» հայերեն և օտարալեզու գրքույկ-ները՝ ներկայացնելով Հայաստանի ազգային գրադարան մուտք գործած նոր գրքերի ցանկերը:
1937 թվականից բաժնում կազմվում և հրատարակվոմ են արժեքավոր մատենագի-տություններ, հանձնարարական ցանկեր, տեղեկատու ցանկեր, մեթոդական ձեռ-նարկներ, հիշարժան տարեթվերի օրացույցներ և այլն: Օրինակ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոս Ամենայն Հայոց. տարեգրություն և կենսամատենագիտություն (1951-2019), կազմ․՝Տ.Արարատ քհն.Պողոսյան, Մ․Գրիգորյան, Գ․Սարգսյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2020։ Ընթացքի մեջ են հետևյալ մատենագիտությունները և կենսամատենագիտությունները՝
1․ «Հայ գիրք։ 1941-1950»։ Մատենագիտություն․ Է հատոր /Կազմ․՝ Մ․Ղազինյան, Մ․Մանուկյան, Ի․Սաֆարյան
2․ «Հայերեն-ֆրանսերեն, ֆրանսերեն-հայերեն թարգմանություններ»։ Մատենա-գիտություն /Կազմ․՝ Ա․Բաղդասարյան
3․ «Հայ թարգմանական գրականություն»։ Մատենագիտություն /Կազմ․՝ Ա․Մի-նասյան, Մ․Հակոբջանյան
4․ «Հայաստանի Առաջին Հանրապետություն-100։ Մայիսյան հերոսամարտեր-100»։ Մատենագիտություն /Կազմ․՝ Ռ․Թումասյան, Ս․Շիրվանյան, Ն․Մելքոնյան, Գ․Կարապետյան
5․ «Հայ գիրքը Երուսաղեմում»։ Մատենագիտություն /Կազմ․՝ Ս․Պետոյան, Ռ․Ալեքսանյան
6․ «Ազդակ»։ Մատենագիտություն /Կազմ․՝ Ռ.Թումասյան, Ս․Պետոյան, Ռ․Ալեք-սանյան
7․ «Հայ տպագրության տարեգիրք»։ Մատենագիտական ցանկ։ /Կազմ․՝ Ն․Դանիե-լյան, Ա․Ներսիսյան, Ժ․Մանուկյան
8. «Եղիշե Չարենց»: Կենսամատենագիտություն /Կազմ.`Մ․Գրիգորյան, Օ. Աղայան, Ա․Բաղդասարյան
9․ «Հովհաննես Թումանյան»։ Կենսամատենագիտություն /Կազմ․՝ Մ․Գրիգորյան, Ա․Ամիրջանյան, Օ․Աղայան
10․ «Կոմիտաս»։ Կենսամատենագիտություն /Կազմ․՝ Ռ․Թումասյան, Ա․Ամիրջա-նյան, Ս․Շիրվանյան, Մ․Ավետիսյան
11․ «Հայկական տպարանների մատենագիտություն։ Էլեկտրոնային շտեմարան /Կազմ․՝ Մ․Գրիգորյան։
Բաժինը մասնակցում է նաև հայերեն գրքերի սկանավորման և թվայնացման աշխա-տանքներին։ Սկանավորված նյութը մշակվում է համապատասխան ծրագրով։ Բաժ-նում ՀԱԳ-ի կայքի «Հայ գիրք» շտեմարանում զետեղվում են 1920 թ․-ից հետո տպա-գըրված հայերեն և հայատառ գրքերը։ Տարբեր կայքերից կատարվում են գրքերի թվա-յին տարբերակների ներբեռնման աշխատանքներ։ Սկանավորման և թվայնացման աշխատանքների շրջանակներում բաժինը համագործակցում է նաև «Մատենադա-րան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի» Հայագիտական գրադարանի, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ։
Բաժնում կատարվում են թարգմանություններ՝ տարաբնույթ միջոցառումների, Հա-յաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանի համար, կազմակերպ-վում են սեմինար-քննարկումներ, ցուցադրություններ, հանդիպումներ, շնորհանդես-ներ, դասընթացներ, ներկայացվում՝ դասախոսություններ և ելույթներ: Օգնություն է ցուցաբերվում միջոցառումներին։ Անցկացվում են մատենագիտական տեսություն-ներ, հրատարակությունների էլեկտրոնային տարբերակների շնորհանդեսներ: Բաժնի աշխատակիցները մասնակցում են տարբեր գիտաժողովների՝ ներկայացնելով զեկու-ցումներ, որոնք տպագրվում են ժողովածուներում։ Բաժնի աշխատակիցներն անդա-մակցել են գրադարանում ստեղծված տարբեր հանձնաժողովների։ Կարևորվում է նաև մասնակցությունը գրադարանի ընդհանուր հավաքածուների համալրման գոր-ծընթացին։
Մատենագիտության և գրադարանագիտության բաժինը հավատարիմ է մնում իր առաքելությանը՝ ամբարած հայագիտական և ոչ հայագիտական բնույթի ողջ տեղե-կատվությունը հասանելի դարձնել ընթերցող հասարակությանը ավանդական և ժա-մանակակից բոլոր հնարավոր տարբերակներով՝ ըստ ամենայնի նպաստելով հայկա-կան տպագրական քաղաքակրթության արժեքների հանրահռչակմանը:
Բաժնի ենթակայությամբ գործող Հովհաննես Պետրոսյանի անվան տեղեկատու մատենագիտության և էլեկտրոնային սպասարկման ընթերցասրահ