ՀՀ Հրատարակությունների վիճակագրություն

«Հրատարակությունները Հայաստանի Հանրապետությունում» վիճակագրական ժողովածուն ընդգրկում է Հայաստանի Հանրապետությունում հրատարակչական գործունեությունը բնութագրող քանակական և որակական ցուցանիշները:

Տեղեկատվական նյութերը ժողովածուում դասակարգված են ըստ թեմատիկայի, նպատակային ուղղվածության, լեզուների: Ոչ պարբերականները դասակարգված են նաև ըստ հրատարակիչների և թարգմանության:

Ժողովածուն տեղեկություններ է պարունակում հրատարակչական արտադրանքի հիմնական տեսակների՝ ոչ պարբերական հրատարակությունների (գրքեր ու գրքույկներ, ատենախոսության սեղմագրեր, նոտագրական, քարտեզագրական և պատկերահրատարակություններ) և պարբերական ու շարունակվող հրատարակությունների (լրագրեր, ամսագրեր, ժողովածուներ և տեղեկագրեր) մասին:

Հանրապետությունում հրատարակչական գործունեության արդյունքները ամփոփող ժողովածուում բերված տվյալների հավաստիության ու ամբողջականության աստիճանը պայմանավորված է Հայաստանի ազգային գրապալատում մատենագիտական գրանցման, վիճակագրական հաշվառման և արխիվային պահպանության համար նախատեսված հրատարակությունների պարտադիր օրինակների ստացման ծավալով: Եվ քանի որ Հայաստանի Հանրապետությունում դեռևս փաստացի չի գործում օրենքը հրատարակությունների պարտադիր անվճար օրինակի ստացման մասին, չեն պահպանվում համապատասխան ստանդարտները հրատարակությունների ելից և թողարկման տվյալների զետեղման մասին, չի սահմանված հրատարակող սուբյեկտների կողմից իրենց արտադրանքի վերաբերյալ պարբերական հաշվետվության որևէ կառուցակարգ՝ ժողովածուում բերված տվյալները հրատարակությունների քանակի առումով թերի են ու ոչ ամբողջական և արտացոլում են լույս տեսած հրատարակչական արտադրանքի ընդհանուր ծավալի 70-75 տոկոսը: Նույն պատճառով մոտ 15-20 տոկոս գրքերի տպաքանակները և տպագրական ծավալները բերված են միջին մեծության, քանի որ այդ հրատարակությունների թողարկման տվյալներում բացակայում են տեղեկությունները տպաքանակի և տպագրական ծավալի մասին:

 

 

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

2007

«Հրատարակությունները Հայաստանի Հանրապետությունում 2007թ.» Վիճակագրական ժողովածու


2008

«Հրատարակությունները Հայաստանի Հանրապետությունում 2008թ.» Վիճակագրական ժողովածու


2009

«Հրատարակությունները Հայաստանի Հանրապետությունում 2009թ.» Վիճակագրական ժողովածու


2010

«Հրատարակությունները Հայաստանի Հանրապետությունում 2010թ.» Վիճակագրական ժողովածու


2011

«Հրատարակությունները Հայաստանի Հանրապետությունում 2011թ.» Վիճակագրական ժողովածու


2012

«Հրատարակությունները Հայաստանի Հանրապետությունում 2012թ.» Վիճակագրական ժողովածու


2013

«Հրատարակությունները Հայաստանի Հանրապետությունում 2013թ.» Վիճակագրական ժողովածու


2014

«Հրատարակությունները Հայաստանի Հանրապետությունում 2014թ.» Վիճակագրական ժողովածու


2015

«Հրատարակությունները Հայաստանի Հանրապետությունում 2015թ.» Վիճակագրական ժողովածու


2016

«Հրատարակությունները Հայաստանի Հանրապետությունում 2016թ.» Վիճակագրական ժողովածու


2017

«Հրատարակությունները Հայաստանի Հանրապետությունում 2017թ.» Վիճակագրական ժողովածու


2018

«Հրատարակությունները Հայաստանի Հանրապետությունում 2018թ.» Վիճակագրական ժողովածու


2019

«Հրատարակությունները Հայաստանի Հանրապետությունում 2019թ.» Վիճակագրական ժողովածու


2020

«Հրատարակությունները Հայաստանի Հանրապետությունում 2020թ.» Վիճակագրական ժողովածու

 

2021

«Հրատարակությունները Հայաստանի Հանրապետությունում 2021թ.» Վիճակագրական ժողովածու