Թատրոնի միջազգային օր

Հայաստանի ազգային գրադարանի Արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնի ընթերցասրահում ներկայացված է գրականության ցուցադրություն՝ նվիրված Թատրոնի միջազգային օրվան:
Ցուցադրության են ներկայացված ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային թատրոնի պատմության մասին պատմող գրքեր և ալբոմներ:

🎭Մարտի 27-ին ամբողջ աշխարհում տոնում են Թատրոնի միջազգային օրը: Այն նշվում է 1961 թվականից, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային թատրոնի ինստիտուտը մարտի 27-ը հռչակեց Թատրոնի միջազգային օր: Առաջին տարին այս տոնը նշել են միայն Ֆրանսիայում, ապա տարածվել է ամբողջ աշխարհում: Այնուհետև տոնը դառնում է ավանդական ու նշվում է աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում նաև Հայաստանում:

Վերադառնալ »