Գրականության հանրահռչակման բաժինը անցկացնում է ՀՀ Մշակույթի նախարարության գրական դրամաշնորհային ծրագրերի, գրականության և մամուլին տրվող աջակցության մրցույթները, վերահսկում է ֆինանսավորում ստացած գրական մամուլի և գրքերի հրատարակման կամ գնման գործընթացները, կազմում պետական պատվերով և պետական աջակցությամբ տպագրված գրքերի անվճար բաշխումը:
- Գրականության հանրահռչակման բաժինը անցկացնում է մշակույթի նախարարության «Գրականության հրատարակում» ծրագրով նախատեսված մրցույթները, մշակում մրցույթի ընթացակարգը, նախարարության հաստատմանը ներկայացնում ծանուցման տեքստը:
- Վերահսկում է մշակույթի նախարարության «Գրականության հրատարակում» ծրագրով նախատեսված մրցույթը, հրավիրում հանձնաժողով, կազմում արձանագրություն և նախարարության հաստատման է ներկայացնում հանձնաժողովի որոշումը:
- Բաժինն իրականացնում է նաև «Աջակցություն ոչ պետական մամուլին» ծրագրով նախատեսված մրցույթը, մասնակցում ընթացակարգի և ծանուցման տեքստի պատրաստման աշխատանքներին:
- Բաժինն է ընդունում մամուլի և գրականության հրատարակման փուլային և հանձնման-ընդունման հաշվետվությունները, վերահսկում դրանց պատշաճ իրականացումը:
- Բաժինը առնվազն 2 ամիսը մեկ իրականացնում է գրքերի անվճար բաշխման և գնագոյացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստերը:
- Բաժինը մասնակցում է Մշակույթի նախարարության՝ միջազգային ցուցահանդեսների մասնակցության կազմակերպման աշխատանքներին:
- Համակարգում է «Հայ գրականությունը՝ թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը:
- Իրականացնում է մշակութային և գրական այլ միջոցառումներ: