Գրադարանային գրիդ տեխնոլոգիաների գիտահետազոտական կենտրոնը ստեղծվել է 2011 թ.: Բաժնի հիմնական առաքելությունը տպագիր արտադրանքի սկանավորումը, թվայնացումը, էլեկտրոնային պաշարների ստեղծումը, ձևավորումն ու պահպանումն է: Թղթային նյութերի թվայնացման առաջին քայլը դրա բնօրինակի սկանավորումը կամ նկարահանումն է, ապա ստացված պատկերների պահպանումը թվային արխիվային նյութերի համար նախագծված ձևաչափերից որևէ մեկով: Տեղադրման առաջարկվող ձևաչափը PDF-ն է: Հիմնական նպատակը՝ այդ նյութերը համացանցում հասանելի դարձնելն է, որի համար անհրաժեշտ է կատարել այդ նյութերի մատենագիտական նկարագրություն միջազգայնորեն ընդունված ստանդարտներին համապատասխան: Բաժնում իրականացվում է գրադարանի հավաքածուներում առկա հայերեն հնատիպ (հրատարակման ժամանակաշրջան 1512-1800 թթ.), վաղ շրջանի հրատարակված (հրատարակման ժամանակաշրջան1801-1900 թթ.) և մինչև 1920 թ. հրատարակված գրքերի, նաև պարբերական մամուլի թվայնացում: Սկանավորված նյութերը համապատասխան ծրագրերով մշակվում են (Adobe Photoshop) և պատրաստվում PDF ձևաչափով (Adobe Acrobat Professional): Տեքստի ճանաչման համար օգտագործվում է «ABBYY FineReader» համակարգը: Այնուհետև նյութերը համապատասխանաբար տեղադրվում են մատենագիտական (Koha) և լրիվ տեքստային (Greenstone) շտեմարաններում: Բացի համացանցում տեղադրելուց, գրադարանում սկանավորված գրադարանային նյութերը արխվացվում են առանձին կրիչների և սերվերի վրա, որի կրկնօրինակը անվտանգության նկատառումներով արտաքին կոշտ սկավառակների վրա պահվում է առանձին վայրում: Բաժնի գործառույթներից են՝ Համակարգչային աշխատանքներ
գրադարանում առկա համակարգչային տեխնիկայի, տպիչների, տեսածրիչների, պատճենահանող սարքավորումների
ծրագրային և տեխնիկական սպասարկում, վերանորոգում, անվտանգ աշխատանքի
ապահովում:
Ներքին ցանցի կառավարումնախագծում, մոնտաժ և վերահսկում, անընդհատ կատարելագործում և անվտանգության ապահովում, հակավիրուսային ծրագրերով համակարգչային վիրուսների պարբերական ստուգում և մաքրում: Գրադարանի կայքէջի ձևավորում
գրադարանի կայքէջի բովանդակության
ապահովում, ձևավորում, թարմացում:
Սպասարկող կայանների (սերվերների) սպասարկում՝ կառավարման,
արխիվացման, վերահսկման և թարմացման աշխատանքներ:
Բաժինը համագործակցում է Հայաստանի գրեթե բոլոր գրադարանների հետ,
կազմակերպվում են անվճար դասընթացներ գրադարանավարների համար: Մեր
առաքելությունն է բարձրացնել հավաքածուների հասանելիության աստիճանը՝
ներառյալ գրականության կարևորագույն հրատարակությունները և գիտական նյութերը,
պատմական փաստաթղթերը, ամսագրերն ու քարտեզները: Մեր գլխավոր նպատակն է
ներկայացնել հայկական մշակութային ժառանգությունը, ինչպես նաև ցույց տալ մեր
գրադարանի հավաքածուների հարստությունը, նաև կայունացնել և զարգացնել
Հայաստանի ազգային գրադարանի կապն այլ գրադարանների