Գտի՛ր քո հայ կին-հեղինակին

#Կանանց_միամսյակը թերևս լավագույն առիթներից է անդրադառնալու և ծանոթանալու անվանի հայ ստեղծագործ կանանց գործերին, քննարկելու, գուցե նաև ներկայում ուղորդվելու նրանց մտքերով և գաղափարներով:
Կանանց միամսյակին նվիրված միջոցառման շրջանակում Հայուհիների համահայկական միության հետ համատեղ տեղի ունեցավ հայ անվանի կին-գրողներին և նրանց ստեղծագործություններին նվիրված «Գտի՛ր քո հայ կին-հեղինակին» խորագրով միջոցառում, որի շրջանակում ներկաները ծանոթացան «Ինչո՞ւ կարդալ ….» տեսաուղերձների շարքին:

Ազգային գրադարանի փոքր ցուցասրահում ներկայացվել էին հայ անվանի կին հեղինակներին նվիրված գրականության ցուցադրություն։
Այն հեղինակների անունները, որոնք հնչեցին այսօր` ապրել և ստեղծագործել են տարբեր ժամանակահատվածներում, տարբեր իրականությունների մեջ, տարբեր երկրներում, բայց նրանց միավորել է նվիրվածությունը` գաղափարներին, աշխատանքին, գրին և սկզբունքներին:

Տեսաձայնագրված կարճ ուղերձները ընդամենը նախաբան են, նախամուտք և կարող են ընկալվել, որպես յուրովի կոչ` ընթերցելու նշված հեղինակների գործերը։
Նշենք, որ այսօրվա միջոցառում-շնորհանդեսը նախագծի մեկնարկն է, ողջ տարվա ընթացքում կներկայացվեն նոր անուններ` նոր մասնագետների ընդգրկամամբ և խորհուրդներով:

Տեսանյութերի շնորհանդես-ցուցադրությանը հաջորդեց քննակում՝ մեկ բաժակ գինու շուրջ։
#կանանց_միամսյակ
#նոր_շարքեր
#նոր_համագործակցութ Հայուհիների ակումբ ArmLady Club WineArt Winery / SUTAK /TAK / #ինքնատիպ_գինիներ

Վերադառնալ »