Բաժինը բաղկացած է երկու ենթաբաժնից՝ Արվեստի, գրականության և ոչ գրքային հրատարակությունների ենթաբաժին և Նոտային-երաժշտական ենթաբաժին:
Արվեստի, գրականության և ոչ գրքային հրատարակությունների ենթաբաժինը Հայաստանի ազգային գրադարանի մասնագիտացված կառուցվածքային ստորաբաժանում է: Բաժինը իրականացնում է մշակույթի աշխատողների, ինչպես նաև քարտեզագրությամբ զբաղվող մասնագետների, դասախոսների, ուսանողների, արվեստով հետաքրքրվող անձանց սպասարկումը: Իր գործունեությամբ նպաստում է Հայաստանի բուհերի, մասնավորապես ճարտարապետա-շինարարական, պետական և մանկավարժական համալսարանների արվեստի բաժիններում սովորող ուսանողների մասնագիտական կրթության արդյունավետության բարձրացմանը: Ընթերցողներին տրամադրում է ազգային և արտասահմանյան տպագիր արտադրանքն առանց սահմանափակումների՝ նրանց պահանջմունքներին համապատասխան:
Բաժնում կատարվում է արվեստի գրականության և քարտեզագրական նյութերի հետ տարվող գրադարանային մատենագիտական բոլոր գործընթացները մասնակի համալրում, վերամշակում, գրացուցակների և քարտարանների կազմում, ֆոնդերի պահպանում և սպասարկում: Բաժինը տարվա ընթացքում կազմակերպում է միջոցառումներ, արվեստի գրականության տեսություններ, գրքի շնորհանդեսներ: Բաժնի ֆոնդը առ 2020թ. հունվարի մեկը կազմել է մոտ 260.000 միավոր գրականություն:
Բաժնի առկա գրացուցակներն ու քարտարաններն են.
- Ընթերցողական կարգային գրացուցակ
- Կարգային ծառայողական գրացուցակ
- Այբբենական գլխավոր գրացուցակ
- Քարտեզագրական նյութերի այբբենական և կարգային գրացուցակ
- Բնօրինակների գրացուցակ
- Լուսանկարների գրացուցակ
- Ֆոտոխրոնիկա, այբբենական և կարգային գրացուցակ
- Վերատպությունների այբբենական գրացուցակ
- Օրացույցների ժամանակագրական և կարգային գրացուցակ
- Բացիկների այբբենական և կարգային գրացուցակ
- Հրավիրատոմսերի և ծրարների գրացուցակ
- Պաստառների կարգային գրացուցակ
- Դրամների, մատենանիշների, նամականիշների գրացուցակ
- Տեղեկատու գրականության քարտարան
- Արվեստի, գրականության կարգային քարտարան
- Առարկայական քարտարան
- Ժամանակակից նկարիչների քարտարան
- Հայ գրքի նկարիչ-ձևավորողների քարտարան
Նոտային-երաժշտական գրականության ենթաբաժինը ևս Ազգային գրադարանի մասնագիտացված ստորաբաժանումներից մեկն է, որտեղ աշխատանքները և սպասարկումը կազմակերպվում են բաժնի ֆոնդերի հիման վրա: Որպես առանձին բաժին այն ձևավորվել է 1928թ. հայ երաժշտագետ Բարսեղ Ղորղանյանի նախաձեռնությամբ: Նրա անմիջական ջանքերի շնորհիվ երաժշտական գրականությունը տարանջատվում է ընդհանուր ֆոնդից` նպատակ ունենալով գրադարանում ստեղծել հատուկ երաժշտական բաժին, որը պետք է կատարեր երաժշտական բոլոր հրատարակությունների հետ կապված աշխատանքները` մշակում, սպասարկում և պահպանման հատուկ ձև: Այս ձևաչափի մեջ Ազգային գրադարանի նոտային-երաժշտական բաժինն առաջինն էր Հայաստանի Հանրապետությունում: Բաժնի հավաքածուի հիմնական մասը կազմում են երաժշտական գրականությունը, նոտագիր նյութերը, պարբերական հրատարակությունները, էլեկտրոնային կրիչները (ձայնապնակ, ձայներիզ, ձայնասկավառակ), տեղեկատու նյութերը՝ տարբեր լեզուներով: Սկզբնական շրջանում ֆոնդը կազմել է 14.000 միավոր նոտային գրականություն: Այժմ բաժնի հավաքածուն ներառում է 128.546 միավոր գրականություն: Այստեղ է պահպանվում Մ. Մաշտոցի, Գ. Նարեկացու, Ն. Շնորհալու և այլ երևելի այրերի հոգևոր երաժշտական ժառանգությունը:
Բաժնի ձայնադարանում առանձնահատուկ է էլեկտրոնային կրիչների (ձայնապնակ, ձայներիզ, պատրաստել և հրատարակել է հայ ականավոր կոմպոզիտորների հետևյալ մատենագիտությունները`