VLUME-ի մեծածավալ էլեկտրոնային պաշարներն արդեն հասանելի են Ազգային գրադարանի ընթերցողներին

Հայաստանի ազգային գրադարանի սիրելի ընթերցողներ, ուրախությամբ հայտնում ենք, որ գրադարանի բաժնույթների ենթաբաժնի ընթերցողների համար արդեն հասանելի են հայկական ամենամեծ և առաջատար թվային գրադարանի՝ VLUME-ի մեծածավալ էլեկտրոնային պաշարները. բազմաթիվ էլեկտրոնային գրքեր և հազարավոր ժամերի ձայնագրություններ։ Այսուհետև ձեր սիրելի գրքերը կարող եք կարդալ և լսել նաև առօրյա օգտագործման սարքերով։

Գրանցվելու համար հետևեք տեսաուղեցույցներին.
➡️ https://youtu.be/1HbBO0P6d3c

Նոյեմբերի 21-ից հասանելի է նաև VLUME-ի WEB տարբերակը http://vlume.com/ կայքում։

 

Վերադառնալ »