Հայտաձևեր

ISBN/ISMN համակարգում գրանցված հրատարակիչների հրատարակությունների ինդեքսավորման ԴԻՄՈՒՄ
ISBN/ISMN համակարգում ՉԳՐԱՆՑՎԱԾ կազմակերպությունների հրատարակությունների ինդեքսավորման ԴԻՄՈՒՄ
Հեղինակային հրատարակությունն ինդեքսավորելու դիմում
Պարբերականի միջազգային ստանդարտ համարանիշ (ISSN) ստանալու դիմում
Գրանցման և ինդեքսավորման ծառայությունների մատուցման ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ISBN և ISMN գրանցման և ինդեքսավորման վճարովի ծառայությունների գնացուցակ (ներառյալ հարկերը)

ISBN գրքի միջազգային ստանդարտ համարների տրամադրում

 

ISBN համակարգը Հայաստանում գործում է 1998թ. հունվարից: Աշխարհի ավելի քան 160 երկրներում ճանաչված գրքի միջազգային ստանդարտ համարը հակիրճ, մատչելի և մեքենայաընթեռնելի նույնականացուցիչ է: ISBN նշանակվում է հանրությանը հասանելի վճարովի կամ անվճար առանձին հրատարակություններին և նմանատիպ արտադրանքի որոշակի տեսակներին: Բացի այդ, հրատարակությունների առանձին մասեր (օրինակ` գլուխներ կամ հոդվածներ, որոնք հասու են առանձին) նույնպես կարող են ունենալ ISBN որպես նույնականացուցիչ: ISBN տրվում է գրքերին, գրքույկներին, բրայլյան հրատարակություններին, ուսուցողական հրատարակություններին` տեսաժապավենի և սլայդի տեսքով, էլեկտրոնային հրատարակություններին, ինտերնետային հրատարակումներին, միկրոհրատարակություններին, ուսուցողական կամ ուղեցուցային համակարգչային ծրագրերին, համակցված հրատարակություններին, որտեղ գլխավոր բաղադրիչը տեքստն է: ISBN չեն ստանում շարունակական բնույթ ունեցող հրապարակումները, որոնք դիտվում են որպես մատենագիտական միավորներ (առանձին թողարկումները կարող են հավակնել ISBN-ի), մտավոր և արվեստին վերաբերող բովանդակությամբ վերացական նյութերը, կարճաժամկետ նշանակությամբ տպված նյութերը, ինչպես օրինակ գովազդային և այլն, տպագրված երաժշտական ստեղծագործությունները, արվեստի տպագրված նմուշները և չկազմված բրոշյուրները` առանց տիտղոսաթերթի և տեքստի, անձնական փաստաթղթերը (օրինակ` ինքնակենսագրություն), շնորհավորական բացիկները, երաժշտական ձայնագրությունները, ուսուցողական կամ ուղեցուցային նպատակներից զատ այլ համակարգչային ծրագրերը, էլեկտրոնային բյուլետենները, էլեկտրոնային նամակները և այլն:

 

ISMN երաժշտական միջազգային ստանդարտ համարների տրամադրում 

 

ISMN միջազգային գործակալության հետ հայաստանյան գրասենյակը պայմանագիր է կնքել 2002թ. օգոստոսին: Այն կիրառվում է նոտագրված երաժշտական հրատարակությունը նույնականացնելու համար` անկախ օգտագործման նպատակից, նախատեսված չէ ձայներիզների կամ տեսաերիզների համար` բացառությամբ եզակի դեպքերի: ISMN-ը չի կիրառվում երաժշտության մասին գրքերի դեպքում, որոնք ստանում են գրքի միջազգային ստանդարտ համար (ISBN): Հրատարակության յուրաքանչյուր բաղկացուցիչ մաս, որն առանձին կիրառելի է, պետք է ստանա իր ISMN-ը: ISMN համարակալում ստացող նյութերը ներառում են նոտաշարեր, մանրանվագներ (էտյուդներ), վոկալային նոտաշարեր, երաժշտական դերերգերի հավաքածու, առանձին օգտագործելի դերերգեր, փոփ ֆոլիոներ (pop folios), հատընտիրներ, նոտագրված երաժշտության հետ միասին հրատարակված երգերի տեքստեր կամ քնարերգություն (եթե առանձին օգտագործելի է), նոտագրված երաժշտության հետ տպագրված մեկնաբանություններ, փոքր չափսերի երաժշտական (նոտագրական) հրատարակություններ, բրայլյան երաժշտական (նոտագրական) հրատարակություններ, երաժշտական նոտագրությունների էլեկտրոնային հրատարակություններ:

 

Հրատարակությունների գրանցման և ինդեքսավորման բաժին

Բաժնի վարիչ` Քրիստինե Մաթևոսյան

Հեռ.` 010 52 98 14

էլ. փոստ` grapalat@mail.ru

գնացուցակ

ՀամաձայնագիրՉգրանցված,  Հրատարակիչ,  Հեղինակ, ԳնացուցակISSN հարցաթերթիկ