#Ազգային_գրադարանային_շաբաթ

📚2021 թվականի ապրիլի 12-19-ը Հայաստանում Ազգային գրադարանային շաբաթը կանցկացվի հոբելյանական՝ 20-րդ անգամ։ Ավանդական դարձած Ազգային գրադարանային շաբաթը կազմակերպվում և անցկացվում է Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից` 2002թ.-ից: Շաբաթի նպատակն է մեկ անգամ ևս կարևորել գրքի և գրադարանների դերն ու նշանակությունը հասարակության զարգացման գործում:

Ազգային գրադարանային շաբաթին իրենց ծրագրերով միանում են Հայաստանի գրեթե բոլոր գրադարանները։
Այս տարի Ազգային գրադարանային շաբաթի հանդիսավոր բացումը տեղի կունենա Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում։

Ի դեպ, 2002թ. ապրիլի 14-20-ը, երբ Հայաստանում անցկացվեց առաջին Ազգային գրադարանային շաբաթը, հանդիսավոր բացումը դարձյալ տեղի ունեցավ Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում։ Միջոցառմանը մասնակցել և ելույթներ են ունեցել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ, գրողներ, արվեստագետներ, դիվանագետներ, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս տարի շաբաթը կկազմակերպվի հոբելյանական 20-րդ անգամ:

#Ազգային_գրադարանային_շաբաթ
#հոբելյանական

Вернутся »