МЕРОПРИЯТИЯ

7 ՕՐ, 7 ԳՐԱԴԱՐԱՆ

7 ՕՐ, 7 ԳՐԱԴԱՐԱՆ #Ազգային_գրադարանային_շաբաթի ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանը նախաձեռնել է այցելություններ Երևանի 7 համայնքային գրադարաններ։ Նապատակը համայնքային գրադարանների հետ համագործակցության ամրապնդումն է և նոր հրատարակված գրականությամբ գրադարանների համալրումը։ Այցելություններ կլինեն Աջափնյակ վարչական շրջանի Գրադարանների կենտրոնացված համակարգ, Ավան վարչական շրջանի թիվ 1 գրադարան, Արաբկիրի թիվ 5 գրադարան, Կենտրոն վարչական շրջանի թիվ 22 գրադարան, Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 40 գրադարան, Շենգավիթ վարչական շրջանի թիվ 32 գրադարան և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կենտրոնացված գրադարանային ...

Հրաչյա Աճառյան — 145

«…Աճառյանի բառարանները սոսկ բառարան չեն, այլ մի ողջ պետություն։ Փոքրամարմին այդ հսկան իր ողջ կյանքում 5100 բառի ստուգաբանություն է գրել, որոնց 80-90 տոկոսը փոփոխության չի ենթարկվել»,- իր խոսքում նշեց հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը։ Այս տարի լրանում է ականավոր հայ լեզվաբան և բառարանագիր Հրաչյա Աճառյանի ծննդյան 145-ամյակը: Ազգային գրադարանի Սպասարկման բաժնի Ընդհանուր ընթերցասրահի աշխատակիցների նախաձեռնությամբ, Ազգային գրադարանային շաբաթի ծրագրում ընդգրվեց նաև մեծ լեզվաբանի հոբելյանին նվիրված գրականության ցուցադրություն։ Ցուցադրությունը ներկայացրեց Ընդհանուր ընթերցասրահի վարիչ Նարինե Գևորգյանը։ Աճառյանի գիտական ժառանգությունը ամփոփված է նրա ավելի քան 250 մեծ ու փոքր աշխատություններում: Ուսումնասիրել է հայագիտության բոլոր բնագավառները, հիմնադրել հայերենագիտության մի շարք ճյուղեր՝ հայոց լեզվի պատմություն, հայ ...

Ամերիկյան գրականության գրապահարան

-Ես այսօր այստեղ եմ, որպեսզի Հայաստանի ազգային գրադարանին պաշտոնապես հանձնեմ ամերիկյան այն գրքերի հավաքածուն, որը տեղ է գտնելու այս տպավորիչ ընթերցասրահում, Ամերիկայն գրականության գրապահարանում,- ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ -Տեղեկացա, որ տպագիր գրքի ամենամեծ քանակությունը Հայաստանում հենց Ազգային գրադրանում է գտնվում։ Մինչ այս Գրատպության թանգարանում էի և տպավորված եմ գրատպության ողջ պատմությամբ ու ընթացքով։ Գրադարանի գրքերի և ընթերցանության հանդեպ սերն ու հարգանքը մի ընդհանուր միավորող գիծ է հայերի և ամերիկացիների շրջանում,- իր խոսքում հավելեց տիկին դեսպանը, վստահեցնելով, որ այն ևս մեծ դեր կունենա Հայաստանի ազգային գրադարանի և դեսպանատան հետագա համագործակցության ձևավորման գործում։ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը ևս վստահեցրեց, որ երկկողմ համագործակցությունն արդեն ամուր հիմքեր ունի և շնորհակալություն հայտնեց տիկին դեսպանին նվիրատվության համար։ Դեսպանը ...

Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակի հնարավորությունները / Սեմինար

Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակի հնարավորությունները / Սեմինար Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակը պարունակում է Հայաստանի գրադարաններում առկա գրքերի, հանդեսների, լրագրերի, ատենախոսությունների, սեղմագրերի, քարտեզների և էլեկտրոնային կրիչների մատենագիտական նկարագրությունները: Համահավաք գրացուցակն ունի փնտրման 3 աշխատակարգ՝ սովորական, խորացված և փնտրում ըստ օժանդակ շտեմարանների։ Սովորական փնտրում: Գրադարանի գրացուցակ տողում հավաքում եք տեքստը և, իրականացնում որոնումը: Փնտրման արդյունքներն ավելի ստույգ դարձնելու համար, կարող եք Գրադարանի գրացուցակ բացվող ընտրացանկից ընտրել հեղինակ կամ վերնագիր կամ ISBN և այլն: Խորացված փնտրում։ Այս աշխատակարգում փնտրումը հնարավոր է ըստ բանալի բառերի, ըստ նյութի տեսակի, ըստ հրատարակման տարեթվի տիրույթի, ըստ լսարանի, ըստ բովանդակության, ըստ ձևաչափի, ըստ լեզվի և այլն: Հեղինակավոր գրառումներով փնտրում։ ԷՀԳ-ն ունի նաև օժանդակ ...

Որն է DOI-ի կարևորությունը հրատարակիչների և հեղինակների համար

Որն է DOI-ի կարևորությունը հրատարակիչների և հեղինակների համար ✔️ հեղինակների և հրատարակիչների հեղինակության բարձրացում, ✔️ աշխարհի առաջատար գիտական մատենագիտական շտեմարաններում (Scopus, Web of Science և այլն) ընդգրկման գործընթացի դյուրացում, ✔️ մտավոր սեփականության իրավունքի պաշտպանություն, ✔️ բոլոր առաջատար հրատարակչությունների կողմից ընդունված ստանդարտ: Որն է DOI համարանիշի առավելություններն օգտատերերի համար ✔️ Օգտագործվող աղբյուրները հուսալի են ✔️ Նյութերը հայտնաբերվում են կարճ ժամանակում ✔️ Գրականության ցանկերը կազմվում են ճշգրիտ հղումներով Առավել մանրամասն՝ տեսանյութում… ...

Հայոց գիրը. ձեռագիր մատյաններից մինչ տպագրություն

Հայերեն առաջին գրքերը եղել են ձեռագիր մատյաններ, որոնք ստեղծվել են 5-րդ դարում, հայ գրերի գյուտից հետո: Մեզ հասած հնագույն ձեռագիր մատյանը 7-րդ դարում ստեղծված «Վեհամոր ավետարանն» է։ Նույնիսկ տպագրության գյուտից հետո էլ հայերեն ձեռագիր գրքերի ստեղծումը շարունակվեց մինչև 18-րդ դարի վերջը: Ձեռագիր գիրքը կամ մատյանը գրվում էր մեկ օրինակ, մագաղաթի թերթերի վրա, ապա բազմացվում ընդօրինակմամբ։ Ընդօրինակողը կոչվում էր գրիչ։ Հայաստանում (Անի, Վաղարշապատ, Հաղպատ, Սանահին, Տաթև, Գլաձոր, Վան, Աղթամար, Կարին, Բաղեշ), Կիլիկիայում և հայ գաղթավայրերում (Լվով, Կաֆա, Վենետիկ և այլն) կային գրչության կենտրոններ՝ դպրոցներ, ուր ստեղծվում և ընդօրինակվում էին հայերեն ձեռագիր գրքեր։ Երբ գրիչն ավարտում էր երկի ընդօրինակումը, գրված էջերը հանձնվում էին զարդանկարչին, որը կոչվում էր ծաղկող: Նա մագաղաթների էջերի լուսանցքներում նկարում էր ձեռագրի բովանդակության այս կամ այն դրվագն արտահայտող պատկերներ, հաճախ ...

Ամփոփվեց հոբելյանական՝ 20-րդ Ազգային գրադարանային շաբաթը

⌛️Ամփոփվեց հոբելյանական՝ 20-րդ Ազգային գրադարանային շաբաթը: Այն կրում էր ընդհանուր ՝«Գիրքը բալասան» խորագիրը: Հայաստանի ազգային գրադարանը ծրագրին միացավ իր խորագրով` «7 օր, 7 գրադարան» և հագեցած ծրագրով: Այն միտված էր գրադարանային ոլորտի իրազեկմանը և ուներ հստակ հասցեատեր: #Ազգային_գրադարանային_շաբաթի հանդիսավոր բացումով տրվեց շաբաթի մեկնարկը: Պատվոգրեր հանձնվեցին Ազգային գրադարանային շաբաթի, ինչպես նաև Գրադարանային ասոցիացիայի հիմնադիր անդամներին: 🗂 📀Հայաստանի ազգային գրադարանի պաշտոնական www.nla.am կայքում ստեղծվեց Ազգային գրադարանային շաբաթ շտեմարանը, որտեղ ըստ տարիների առանձնացվել են էջեր: Ժամանակի ընթքացքում էջերը կհամալրվեն ԱԳՇ-ի արխիվի թվայնացված նյութերով: Ազգային գրադարանի յութուբյան էջում բացվեց նոր ալիք` որտեղ ներբեռնվում են ԱԳՇ-ի 20 տարիների ընթացքում անցկացված միջոցառումների պահպանված տեսանյութերը: Աշխատանքները ընթաքցքի մեջ են: Եվ վերջապես, ներկայացվեց Հայաստանի ...

Հայկական խաչքարի արվեստը

Հայկական խաչքարի արվեստը, խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը 2010 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության հեղինակավոր ներկայացուցչական ցանկում: Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանի The Museum of Printing / Գրատպության թանգարանում «Հուշարձանները խոսում են մեր մասին» խորագրով դասախոսություն կարդաց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոս Սոֆի Բալայան։ -Յուրաքանչյուր մշակույթ ունի այնպիսի յուրահատուկ տարր, որը բնորոշ չէ ոչ մի այլ մշակույթի և որը դառնում է ազգային մշակույթի խորհրդանիշը:- Իր խոսքում նշեց բանախոսը և հավելեց, որ այդպիսի խորհրդանիշը հայկական մշակույթի համար հանդիսանում է խաչքարը, հայկական հուշարձանները, որոնք չկան աշխարհի ոչ մի երկրում: Ինչպես հաղորդում է ՅՈՒՆԵՍԿՕ -ի պաշտոնական կայքը, գոյություն ունեն ավելի քան 50,000 հայկական խաչքարեր, որոնց ...

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առթիվ թերթենք մեկդարյա մամուլը:

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առթիվ թերթենք #մեկդարյա_մամուլը: Ինչ էր գրում մամուլը 101 տարի առաջ Ցեղասպանության մասին: 1915-1920 թթ. տպագրված մամուլի այս ծաղկաքաղում տեղ են գտել ականատեսների վկայությունները, Ցեղասպանության մասին պատմում են մարդիկ, որ անմիջականորեն իրենց մաշկի վրա են զգացել ողջ դաժանությունը… Ամերիկայում տպագրվող «Ամերիգա» թերթի 1916 թ. առաջին համարում տպագրվում է մի հոդված՝ «Արտահանուած հայերն անապատներու մէջ սովամահ և անձնասպան կ’ըլլան» վերնագրով, որտեղ մի շարք դրվագներ ներկայացնելուց հետո նշվում է. «Ականատեսի մը պատմածէն տեղեկացած ենք թէ Մուսուլի և Միջագետքի անապատները քշուած հայեր խոտերով և մարախով կ’ապրին, շատ մը տեղեր սատկած կենդանիներու և մեռած մարդոց միսերը կ’ուտեն: Եւ իբր բնական հետևանք անսուաղութեան և բազմազան հիւանդութեանց, սև մահն ալ իր նախճիրները կը գործէ համեմատական մեծ թուով» http://tert.nla.am/archive/NLA%20TERT/ameriga/1916/1.pdf ...

«Վտանգված ժառանգություն․ Արցախ»

Այսօր Երևանի քաղաքապետարանում բացվեց «Վտանգված ժառանգություն․ Արցախ» խորագրով ցուցահանդեսը։ Ցուցադրված են Արցախի պատմամշակութային և հոգևոր ժառանգությունը ներկայացնող, Հայաստանի ազգային գրադարանի ֆոնդերում պահվող Շուշիում տպագրված գրքերը, Արցախում ստեղծված ձեռագրերն ու գորգերը: Ցուցահանդեսում ընդգրկել են նաև 120-ից ավելի լուսանկարներ, լուսանկարներ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվից, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամից, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի արխիվից, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից: Ցուցահանդեսն ուղեկցվում է մեծ էկրանների վրա մի քանի վտանգված արժեքների՝ Դադիվանքի, Ծիծեռնավանքի, Ղազանչեցոց եկեղեցու, Տիգրանակերտի, Կատարո վանքի, ինչպես նաև Գանձասարի և Մայրաբերդի մասին հակիրճ տեսահոլովակներով: Ցուցահանդեսին ներկա էր նաև Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը։ «Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի ...