ISSN պարբերականների միջազգային ստանդարտ համարների տրամադրում

ISSN համակարգը Հայաստանում կիրառվում է 2004թ. հունվարից: Յուրաքանչյուր ISSN եզակի նույնականացուցիչ է պարբերականի կամ այլ շարունակական հրատարակության համար, որոնք կարող են լինել տարբեր ձևաչափերով: ISSN-ը կիրառվում է պարբերականների կամ այլ շարունակական հրատարակությունների համար` անկախ հրատարակման ժամանակից և թողարկման ձևից: ISSN իրավասու են ստանալ նաև այն մատենագիտական շարքերը, բաժինները, որոնք ունեն համարակալում և պարբերականի այլ հատկորոշիչներ (օրինակ` վերնագրում նշված պարբերականությունը), բայց որոնց թողարկման ժամկետները սահմանափակ են (օրինակ` որևէ իրադարձության լրատու): Այն շարունակական հրատարակությունները, որոնք իրավասու են ստանալ ISSN, պետք է շարունակաբար թարմացվեն և ունենան թարմացման մասին նշումներ: Գովազդային և անհատական էջերը, առցանց օրագրերը, անհատական օրագրերը և վեբ կայքերը, որոնք բաղկացած են սոսկ հղումներից, իրավասու չեն ստանալ ISSN: