ISMN երաժշտական միջազգային ստանդարտ համարների տրամադրում 

ISMN միջազգային գործակալության հետ հայաստանյան գրասենյակը պայմանագիր է կնքել 2002թ. օգոստոսին: Այն կիրառվում է նոտագրված երաժշտական հրատարակությունը նույնականացնելու համար` անկախ օգտագործման նպատակից, նախատեսված չէ ձայներիզների կամ տեսաերիզների համար` բացառությամբ եզակի դեպքերի: ISMN-ը չի կիրառվում երաժշտության մասին գրքերի դեպքում, որոնք ստանում են գրքի միջազգային ստանդարտ համար (ISBN): Հրատարակության յուրաքանչյուր բաղկացուցիչ մաս, որն առանձին կիրառելի է, պետք է ստանա իր ISMN-ը: ISMN համարակալում ստացող նյութերը ներառում են նոտաշարեր, մանրանվագներ (էտյուդներ), վոկալային նոտաշարեր, երաժշտական դերերգերի հավաքածու, առանձին օգտագործելի դերերգեր, փոփ ֆոլիոներ (pop folios), հատընտիրներ, նոտագրված երաժշտության հետ միասին հրատարակված երգերի տեքստեր կամ քնարերգություն (եթե առանձին օգտագործելի է), նոտագրված երաժշտության հետ տպագրված մեկնաբանություններ, փոքր չափսերի երաժշտական (նոտագրական) հրատարակություններ, բրայլյան երաժշտական (նոտագրական) հրատարակություններ, երաժշտական նոտագրությունների էլեկտրոնային հրատարակություններ: