Taylor & Francis-ը միջազգային առաջատար հրատարակչի էլեկտրոնային շտեմարանները բաց են Հայաստանի ազգային գրադարանի ընթերցողների համար

Հայաստանի ազգային գրադարանի ընթերցողները բացառիկ հնարավորություն ունեն ապրիլի 29-ից մայիսի 28-ը ներառյալ  օգտվել Taylor & Francis-ը միջազգային առաջատար հրատարակչի էլեկտրոնային շտեմարաններից։ Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիան ձեռք է բերել Taylor & Francis-ի էլեկտրոնային գրքերի մեկամսյա անվճար փորձնական մուտքի հնարավորություն։

Taylor & Francis-ը միջազգային առաջատար հրատարակիչ է հումանիտար և սոցիալական գիտությունների ասպարեզում։ Այն նաև էլեկտրոնային գրքերի լայնածավալ հավաքածուներ ունի տեխնիկայի, բժշկության, ինժեներության և բազմաթիվ այլ թեմաների վերաբերյալ։
Անվճար հասանելի գրքերի ցուցակը պարունակում է 644 անուն գիրք ամենատարբեր առարկաների վերաբերյալ՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, տնտեսագիտություն, բիզնես, քաղաքականություն, միջազգային հարաբերություններ, բժշկություն, իրավունք, ճարտարագիտություն, լեզու, գրականություն և այլն։

Շտեմարանի ողջ բովանդակությունը բաց է առցանց կարդալու հնարավորությամբ։

Շտեմարանից օգտվելու համար անհրաժեշտ է ընթերցողական տոմսով գալ Հայաստանի ազգային գրադարան Էլեկտրոնային գիտական ընթերցասրահ։

Ընթերցասրահը գտնվում է վարչական մասնաշենքի 5-րդ հարկում,  բաց է երկուշաբթիից ուրբաթ 9։00-ից 17։30։

 

Վերադառնալ »