Սիրելի՜ փոքրիկ ընթերցող, եթե սիրում ես կարդալ, սիրում ես նկարել, ուզում ես տեսնել, թե ինչպես են ստեղծվում նկարազարդ գրքերի գունեղ հերոսները, ուրեմն այս դասը հենց քեզ համար է։
Սեպտեմբերի 3-ին, ժամը 14։00-ին հրավիրում ենք բոլոր դպրոցականներին մասնակցելու նկարչության դասընթացի։ Այն երեխաների հետ կանցկացնի փոքրիկներին դեռ նախադպրոցական տարիքից հայտնի «Կենդանի այբուբեն» ինտերակտիվ խաղ-փազլի նկարազարդող Լուսինե Ղանդիլյանը։
Դասընթացի յուրաքանչյուր մասնակից կունենա իր անհատական աշխատանքը։
Զուգահեռ Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում մասնակիցները հնարավորություն կունենան տեսնել բազմաթիվ նկարազարդ մանկական գրքեր։
Միջոցառումն անցկացվում է Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվան նվիրված միջոցառման ծրագրի շրջանակում։
Մուտքն ազատ է։
Սիրով սպասում ենք։

Վերադառնալ »