
Հայաաստանի ազգային գրադարանն այս տարի ևս միանում է «Եվրոպական ժառանգության օրեր» համաեվրոպական նախաձեռնությանը: Այն այս տարի անցկացվում է «Ժառանգություն և կրթություն. ցկյանս ուսումնառություն» խորագրով՝ սեպտեմբերի 26-27-ին՝ գլխավորապես առցանց:
Հայաստանի ազգային գրադարանը ներկայանում է հետևյալ ծրագրով.
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26
12.00. «Գիր հավերժության. Ուրբաթագրքից մինչև մեր օրեր».
առցանց ցուցադրություն՝ տարբեր ժամանակաշրջաններում հայ գրատպության պատմության մեջ առանցքային նշանակություն ունեցող գրքերը և դրանց հեղինակները:
14.00. Առցանց շրջայց ՀԱԳ գրատպության թանգարանում:
17.00. Հայ պարբերկան մամուլի դերը ազգային լուսավորության զարգացման գործում
Առցանց ցուցադրություն՝ նվիրված հայ մամուլի հրատարակությունների հոբելյաններին: Ցուցադրությանը կարող եք ծանոթանալ նաև Ազգային գրադարանի Թամանյանական մասնաշենքի փոքր ցուցասրահում:
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27
12.00. ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆ- 200
Գրականության առցանց ցուցադրություն՝ նվիրված բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ Ղևոնդ Ալիշանի հոբելյանին: Ցուցադրությանը կարող եք ծանոթանալ նաև Ազգային գրադարանի Թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում:
14.00. Համալսարանական հրատարակություններ.
Գրականության առցանց ցուցադրություն՝ նվիրված
Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի, Երևանի ազգային ագրարային համալսարանի, Գեղարվեստի ինստիտուտների հիմնադրման հոբելյաններին:
17.00. ՄԱՆՈՒԿ ԱԲԵՂՅԱՆ-155
Գրականության առցանց ցուցադրություն՝ նվիրված
բանագետ, լեզվաբան, գրականագետ Մանուկ Աբեղյանի հոբելյանին: