
ԻՄ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՀԵՏ


-Ես վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն ի զորու է իր արժեքավոր ներդրումն ունենալ մեր երկրում երիտասարդ կնոջ հիմնախնդիրների լուծման, քաղաքացիական հասարակության կերտման գործում` ի նպաստ մեր ողջ հասարակության։ Մեզ պարզապես պետք է համախմբվել, միավորել մեր ուժերը` հանուն այդ գաղափարների, ցույց տալ, որ կնոջ առաքելությունը մեծ և նշանակալի է ոչ միայն ընտանիքում, այլև հասարակության մեջ. կինն ինչպես որ իր ընտանիքն է պահպանում ու պաշտպանում, այդպես էլ կարող է և պետք է պահպանի ու պաշտպանի հասարակությունը, նրա արժեքային համակարգը, մեր երկիրը:
#Իմ_հաջողության_գաղտնիքը խորագրով միջոցառմանն իրենց գործունեության, նպատակների և ձեռքբերումների մասին խոսեցին, գրադարանի աշխատակիցներին ոգևորեցին ՀԵԿԱ-ի AYWA-Armenian Young Women’s Association անդամ կին ձեռներեցները։ Աշխատակիցներից շատերը ցանկություն հայտնեցին անդամագրվել և իրենց ուժերը փորձել նաև այլ ոլորտներում։


Ագային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը ողջունեց հյուրերին՝ հույս հայտնելով, որ Հայաստանի ազգային գրադարանի և Երիտասարդ կանանց ասոցիացիայի հետ համագործակցությունը կլինի շարունակական։


