Ֆրանսիական մանկական գրականությունը Հայաստանի ազգային գրադարանում»

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի ծրագրի շրջանակում ապրիլի 28-ին, ժամը 14։00-ին Հայաստանի ազգային գրադարանում կբացվի «Ֆրանսիական մանկական գրականությունը Հայաստանի ազգային գրադարանում» խորագրով գրականության ցուցադրություն։ Միաժամանակ կկայանա հանդիպում թարգմանչուհի, արձակագիր Նվարդ Վարդանյանի հետ։
Սիրելի դասախոսի և գործընկերոջ` թարգմանչուհի, գրող և մանկավարժ Նվարդ Վարդանյանի մասին գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն ասել է.
-Նա եղել է և է իրական մտավորական, ով սիրելով իր աշխատանքը` կատարում է այն մեծ նվիրվածությամբ և վարպետությամբ` դրանով իսկ պարտքը կատարելով իր երկրի ու ժողովրդի հանդեպ: Նվարդ Վարդանյանի մասնագիտական գործունեությունն ունի երեք ուղղվածություն` գիտամանկավարժական, թարգմանչական և գրական: Այս երեք ոլորտներում նա թողել է իր ուրույն, վարդանյանական հետքը:
Թամանյանական մասնաշենք, մեծ ցուցասրահ։
Մուտքը՝ ազատ

Վերադառնալ »