Ֆրանկոֆոնիայի երկամսյակ

🇦🇲🇫🇷Ֆրանկոֆոնիայի միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 20-ից և տևում մեկ ամիս: Ի թիվս հինգ տասնյակից ավելի անդամ-պետությունների, Հայաստանը ևս 2012 թվականից ֆրանսախոս երկրների միջազգային այս կազմակերպության լիիրավ անդամ երկիր է, որտեղ ամեն տարի նշվում են Ֆրանկոֆոնիայի օրերՀայաստանի ազգային գրադարանարանը ևս միանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված ծրագրին։

Ծրագրում՝
📌«Ֆրանսերեն հնատիպ գիրքը Հայաստանի ազգային գրադարանում»։
Գրականության ցուցադրություն, զեկույց
Զեկուցող Անձեռնմխելի գրականության բաժի աշխատակից Ասպրամ Աշուղյան
Ապրիլի 26, ժամը 14:00
Անձեռնմխելի գրականության բաժնի ընթերցասրահ

📌«Ֆրանսալեզու կանադական գրականության ակունքները և զարգացումը»
Դասախոսություն։ Բանախոս՝ բ.գ.թ. դոցենտ, Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի դասախոս Հասմիկ Այվազյան։
Ապրիլի 27, ժամը 11։00
Թամանյանական մասնաշենք, փոքր դահլիճ

📌«Ֆրանսիական մանկական գրականությունը Հայաստանի ազգային գրադարանում»։
Գրականության ցուցադրություն
Հանդիպում թարգմանչուհի, արձակագիր Նվարդ Վարդանյանի հետ։
Ապրիլի 28, ժամը 14։00
Թամանյանական մասնաշենք, մեծ ցուցասրահ

📌«ֆրանսահայ օֆորտիստ Էդգար Շահին»։
Զեկուցում և ալբոմային հրատարակությունների ցուցադրություն
Զեկուցող՝ Արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնի աշխատակից Լուսինե Հիշեյան
Ապրիլի 29, ժամը 15։00
Արվեստի բաժնի ընթերցասրահ

Վերադառնալ »