ՓՈՔՐԱԾԱՎԱԼ ԳՐՔԵՐ I ԲԱՑԱՌԻԿ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 18-ին, առաջին անգամ, միայն մեկ օր Գրատպության թանգարանում կցուցադրվեն Հայաստանի ազգային գրադարանի փոքրածավալ գրքերը։
Թանգարանների միջազգային օրվան և Թանգարանների գիշեր ծրագրերի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանը Գրատպության թանգարանում կներկայացնի բացառիկ ցուցադրություն։
Ցուցադրվող գրականությունը պահպանվում է ՀԱԳ Անձեռնմխելի գրականության բաժնի Հայ գրքի ուսումնասիրման ենթաբաժնի հազվագյուտ գրականության հավաքածուից և հայ գրքի պահպանման ենթաբաժնի հավաքածուից։
Ցուցադրությունը կտևի ընդամենը
10 ժամ։
Ժամը՝ 12։00 — 22։00

Վերադառնալ »