ՊՈԵԶԻԱՅԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ «Արդի հայ պոեզիայի գեղագիտական համակարգը»

Պոեիզայի համաշխարհային օրվան նվիրված միջոցառման ծրագրի շրջանակում մարտի 22-ին, ժամը 14։00 Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում տեղի կունենա գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Սուրեն Աբրահամյանի «Արդի հայ պոեզիայի գեղարվեստական համակարգը» գրքի շնորհանդեսը։

Գիրքը տպագրվել է 2020 թվականին, ԿԳՄՍ նախարարության կողմից գիտական հետազոտություններին տրվող դրամաշնորհի աջակցությամբ։

Գրքի ուսումնասիրության նյութը վերջին կեսդարյա շրջանի հայ պոեզիայի պատմության, գեղարվեստական համակարգի ձևավորման և ուղղությունների հարցն է։ Գրքում մեկնաբանվում են  առանձին հեղինակների գրական ժառանգությունը, աշխարհայացքը, պոետիկան, գեղարվեստական ընթացքի օրինաչափությունները ընդհանուր համակարգի ներսում։

Ազգային գրադարանի փոքր ցուցասրահում կցուցադրվեն նաև բոլոր այն հեղինակների գործերը, ում անդրադարձել է Սուրեն Աբրահամյանը։

Միջոցառման բանախոսներ՝

Արմեն Ավանեսյան (գրքի խմբագիր, «Արմավ» հրատարակչության տնօրեն)

Ռազմիկ Դավոյան (բանաստեղծ, հասարակական գործիչ)

Հենրիկ Էդոյան (բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր)

Արքմենիկ Նիկողոսյան (գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու)

Արմեն Մարիտիրոսյան (արձակագիր)

 

Մուտքը՝ ազատ

 

 

 

Վերադառնալ »