Պետրոս Դուրյան-170

Հունիսի 22-ին, ժամը 14։00-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում Սպասարկման բաժնի գիտական և մամուլի ընթերցասրահի աշխատակիցների նախաձեռնությամբ կբացվի գրականության ցուցադրություն՝ նվիրված արևմտահայ բանաստեղծ, դրամատուրգ Պետրոս Դուրյանի ծննդյան 170-ամյակին։
Ցուցադրության են ներկայացված Դուրյանի մահվանից հետո, 1872թ.-ից մինչ օրերս հրատարակված և Ազգային գրադարանում առկա գրականության հիմնական մասը։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, գրականագետ Կարո Վարդանյանը ցուցադրության բացմանը զուգահեռ կներկայացնի Դուրյանին և′ որպես դրամատուրգ, և′ որպես քնարերգու։
Դուրյանը գրել է «Տարագիր և Սիպերիա» ողբերգությունը, «Վարդ և Շուշան կամ Հովիվք Մասյաց» մելոդրաման, «Սև հողեր կամ Հետին գիշեր Արարատյան», «Արտաշես աշխարհակալ», «Անկումն Արշակունի հարստության», «Ասպատակությունք պարսկաց ի Հայս կամ Ավերումն Անի մայրաքաղաքին Բագրատունյաց» պատմական ողբերգությունները: Ունի մի շարք ռոմանտիկական դրամաներ: Դուրյանի դրամաները, բացառությամբ «Տարագիր ի Սիպերիայի» (որը նվիրված է Մ. Նալբանդյանին) և «Թատրոն կամ Թշվառների», բեմադրվել են նրա կենդանության օրոք:
Դուրյանից մեզ է հասել 39 բանաստեղծություն, որոնցից 26-ը գրված են 1871 թվականին։
Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, ռուսերեն, իտալերեն, ռումիներեն, բուլղարերեն, հունարեն, հունգարերեն, պարսկերեն, թուրքերեն, իսպաներեն։

Վերադառնալ »