Նշան Աբասյանի «Պետրիկոր» գրքի շնորհանդես

💚 «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը սիրով հրավիրում է Նշան Աբասյանի «Պետրիկոր» գրքի շնորհանդեսին։ Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, համեցեք Հայաստանի ազգային գրադարան՝ առօրյայից պոեզիայով կտրվելու համար։
📖 «Պետրիկոր» ժողովածուն լույս է տեսել «Արդի» մատենաշարի շրջանակներում։ Այն ներառում է հեղինակի՝ ինչպես ընթերցողին արդեն ծանոթ բանաստեղծություններ՝ մի փոքր խմբագրված կամ ոչ, այնպես էլ որոշ նոր կամ անտիպ գործեր։
✨ Ծեգին բետոնե այս քաղաքով
Ցողոտ Աստվածամայրն է անցել․
Բայց անձրևային լուսաբացի մեջ՝
շնչում է բուրմունքը փեշերի․․․

Վերադառնալ »