ՀՀ Անկախության հռչակում

Յաղթանակը դարձնել յարատեւ
Անկախութեան հռչակումով Հայաստանը անցաւ այն երկրների շարքը, որոնք իրաւականօրէհ հնարավորութիւն ունեն տնօրինելու իրենց ճակատագիրը, մշակելու իրենց ապագայ ծրագիրը եւ ճշտելու այն ուղին, որը պիտի առաջնորդի անկախութեան տիրացած ժողովրդին դէպի առաջ ու դէպի լիարժէք անկախութիւն: Անկախութիւնը մարդկային հասարակութեան մէջ եւ նրա կեանքում եւ բոլոր ժամանակներում նկատւում է որպէս անփոխարինելի արժէք: Հայ ժողովուրդը՝ իր նկարագրով՝ եղել է ջատագովն ու պաշտպանը անկախութեան գաղափարի: Պատմութեան անիւը պտտուեց եւ մի պահ կանգ առաւ աշխարհին ցուցադրելու հայի փայփայած գաղափարի յաղթանակը… »
https://is.gd/JntGzb
«Ալիք»
Թեհրան
1996 թ.

#ինչ_էր_գրում_մամուլը
#Անկախ_Հայաստան 29
#Մեր_Հայրենիք

Հայաստանի ազգային գրադարանի սեպտեմբեր քսանմեկյան հրապարակումները եզրափակենք ՀՀ անկախության 29-րդ ամյակին նվիրած մամուլի տեսությամբ: Առաջարկում ենք ծանոթանալ Հայաստանում եւ սփյուռքում լույս տեսած թերթերում տեղ գտած Հայաստանի անկախությանը վերաբերող մամուլի անդրադարձներից մի քանիսին: Ամենահետաքրքիր հոդվածներն առանձնացրել է Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի Գրադարանագիտության և տեղեկատու մատենագիտության ենթաբաժնի վարիչ Մհեր Ղազինյանը:

Երևանի «Ազգ» պարբերականի 1991 թ.-ի սեպտեմբերյան համարում զետեղված «Անկախությունը մտնելու է յուրաքանչյուր հայ ընտանիք» վերտառությամբ նյութում կարդում ենք հետևյալը. «Հայ ժողովուրդը դարեր շարունակ զրկված է եղել անկախությունից: Վաղը մենք կունենանք մեր ժողովրդի կամքի վերջնական պատասխանը: Այդ օրվա համար հարկ եղավ մղել դաժան պայքար, մեր ժողովուրդը տվեց զոհեր, ուստի նա շատ թանկ գնով վաստակեց իր պետականությունը ստեղծելու իրավունքը…»
https://is.gd/II6o75

Լոնդոնի «Նոր սերունդի ձայն» պարբերականի 2001 թ.-ի համարներից մեկում անդրադարձ է կատարվել խնդրո առարկա թեմային. «Անկախութեան խորհուրդը» խորագրով նյութում. «Հայաստանի անկախութեան տասնամեակը կը զուգադիպի հայ ժողովուրդի պետականօրէն քրիստոնէացման 1700-ամեակին: Եկեղեցին մեր ազգի կեանքէն ներս պատմական առաքելութիւն մը ունեցած է: Այսօր, այդ առաքելութեան շարուանկութիւնը, աւելի քան անհրաժեշտութիւն է բոլորիս համար… »
https://is.gd/jEFWqh

2004-2014 թթ. հրատարակված Հայաստանի ազգային գրադարանի «Հոգեւոր հայրենիք» ամսաթերթի 2006 թ.-ի սեպտեմբերյան համարում «ԼՂՀ անկախության 15 ամյակը» վերտառությամբ նյութում կարդում ենք հետևյալը. «Հայ ժողովրդին միավորողը հայրենիքի ոգին ու գաղափարն է: Այդ ոգու շնորհիվ է, որ այսօր մենք ունենք անկախ Հայաստան ու Արցախ՝ հերոսական հայրենիք: 15 տարի առաջ իրականացավ դարերի երազանքը՝ ազատագրվեց պատմական արցախը: Դժվարին ժամանակներում նա երբեք չխոնարհվեց բռնակալների առաջ, այլ ապրեց արժանապատվորեն: Իր զավակները ոտքի ելան համախմբված, մաքառեցին հերոաբար՝ նվիրումով զինվորագրվելով գաղափարին: Շնորհիվ այդ ազատության ու անկախության՝ այսօր ոգևորություն և զարէոնք է ապրում հայ ժողովուրդը»:
https://is.gd/w1oNEG

Շուշի նույնանուն «Շուշի» պարբերականի 2015 թ.-ի համարներից մեկում զետեղված է «Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության անկախության օրն է» վերնագրով նյութը. «Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվեց 1990 թ.-ի օգոստոսի 23-ին՝ Հայաստանի Հանրապետոքւթյան Գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում: Խորհրդարանի որոշմամբ 1991 թ.սեպտեմբերի 21-ին անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հռչակելու մասին հանրաքվե: Հանրաքվեն անցկացվեց խորհրդային ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան և անցավ ազատ ու թափանցիկ: Անկախության հանրաքվեի ընթացքին հետևեցին 117 դիտորդ՝ 25 երկրից» : Խորհրդային Հայաստանի քաղաքացիների 94,99 տոկոսն «այո» ասաց Անկախությանը; Երկու օր անց՝ սեպտեմբերի 23-ին, Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան պետություն»:
https://is.gd/wxwH1R

📰Բեյրութի «Արարատ» պարբերականի 2016 թ.-ի սեպտեմբերի 21-ի յամարում զետեղված է «Զգաստութեան օրը կամ կոչ զգաստութեան (Հայաստանի Երրորդ Հանրապետության 25-րդ ամեակ )» խորագրով ուշագրավ նյութը. կատարենք մեջբերում. «Տարբեր ժողովուրդներու համար անկախութեան իմաստը միանշանակ չի կըրնար ըլլալ: Անոնք, որոնք հեշտութեամբ ստացան այդ՝ բնական է, որ ըլլան անտարբեր. ուրիշներ հապճեպօրէն եւ պայմաններու բերումով եղան անկախ պետութիւն. կան նաեւ այլոց անկախութիւնը խլած եւ կաշկանդած պետութիւններ: Իսկ մեր պարագային՝ անոր տիրացանք քայլ առ քայլ, անհամար նահատակներու եւ որբեւայրիներու գինով, երկարաշունչ մաքառումներէ եւ անպատմելի ոգորումներէ ետք: Դարերու երազանք էր այդ եւ սերունդներու երազը: Ինչքա՛ն արիւն, քրտինք, արցունք, տառապանք, բանտ ու աքսոր պահանջուեցաւ մերազն որդիներէն: Հայաստանի աշխարգագրական դիրքն ու տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումները եղած են վճռորոշ՝ դարերու հոլովոյթին հայոց պետականութեանց ստեղծումին կամ կործանման համար: Հայաստանի երեք Հանրապետութիւնները՝ 1918-էն ետք բացառութիւն չեղան եւ հետեւեցան այդ օրինաչափութեան…»:
https://is.gd/tGKgUa

Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում այսօր բացվեց ցուցադրություն՝ նվիրված Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձին: Ցուցափեղկերում գրքեր եւ պարբերականներ են, որտեղ արտացոլված է նորանկախ երկրի անցած ճանապաարհը՝ ձեռքբերումներն ու դժվարությունները:

Վերադառնալ »