ՀՀ ԱԻՆ աշխատակիցների սեմինար ՀԱԳ-ում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետներն այսօր Հայաստանի ազգային գրադարանի աշխատակիցներին ներկայացրին արտակարգ իրավիճակում կողմնորոշվելու, «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում տարհանման և շտապ ապաստարաններ տեղափոխվելու հրահանգները: Ճգնաժամային կառավարման մասնագետ Անի Տերտերյանը հանգամանալից ցուցումներ տվեց այս օրերին ազգաբնակչությանը հուզող այս հարցերի մասին: Ազգային գրադարանի տնօրինությունն աշխատակիցներին հավաստիացրեց, որ գրադարանը հուսալի ապաստարաններ ունի: Առաջիկայում նախատեսվում է նշված թեմայով ևս մեկ պրակտիկ հանդիպում-քննարկում:

Վերադառնալ »