Հանդիպում Արամ Մանուկյանի հետ

Մարտի 26-ին, ժամը 14։00-ին Հայաստանի ազգային գրադարանի փոքր դահլիճում տեղի կունենա հանդիպում -դասախոսություն ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ։
Արամ Մանուկյանը կազմել և տպագրել է ՀՀ Գերագույն խորհրդի կազմավորման և Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակին նվիրված «Անկախությունը և ազատական բարեփոխումները» հոդվածների ժողովածուի երկհատորյակը , ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի 30-ամյակ» փաստաթղթերի ժողովածուն։
«Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի 30-ամյակ» փաստաթղթերի ժողովածուում ներկայացված են ՀՀ անկախության գործընթացի վերաբերյալ փաստաթղթեր, 1990-91 թթ. կարևոր իրադարձությունների համառոտ ժամանակագրությունը, անկախության հետ կապված մի շարք պատմական փաստաթղթերի լուսապատճեններ և մտավորականների կարծիքներ անկախության մասին։
«Անկախությունը և ազատական բարեփոխումները» հոդվածների ժողովածուի եկու հատորներում տեղ են գտել մի շարք հոդվածներ 90-ականներին Հայաստանում իրականացված քաղաքական բարեփոխումների վերաբերյալ (դատաիրավական համակարգ, իրավունք, կուսակցություններ, քաղհասարակություն, ազատ մամուլ, կրոն և խղճի ազատություն և այլն)։ Հոդվածագիրները հիմնականում այն պաշտոնյաներն են կամ գործիչները, որոնք ղեկավարել կամ իրականացրել են այդ գործընթացները։ Գիրքը նվիրվում է ՀՀ Գերագույն խորհրդի կազմավորման և Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակին։
Ժողովածուները կներկայացնի Արամ Մանուկյանը։
Հանդիպան մասնակցության համար խնդրում ենք գրանցվել նախապես: ⤵️
https://docs.google.com/…/1FAIpQLScS3ft1UW…/viewform

Վերադառնալ »