

«Էդիթ պրինտ» հրատարակչությունը վերջերս լույս է ընծայել Լաճիկյանի «Հայկական եկեղեցիներ» գծանկար բացիկների հավաքածուն, որտեղ ընդգրկվել են նրա այս թեմայով գործերից 24-ը: Ուշագրավն այն է, որ նուրբ ու բարձրարվեստ կատարման շնորհիվ մեզ ծանոթ հուշարձանները կարծես նոր հնչեղություն են ստացել։ Գեղազարդ յուրաքանչյուր բացիկ գեղարվեստականից զատ ունի նաև ճանաչողական նշանակություն՝ շնորհիվ դրանց դարձերեսին զետեղված հակիրճ նկարագրությունների։

