Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը ընտրվել է Եվրասիական գրադարանային ասամբլեայի (БАЕ) փոխնախագահ:

🗓Դեկտեմբերի 3-ին կայացավ Եվրասիական գրադարանային ասամբլեայի (БАЕ) անդամների ընդհանուր 25-րդ համաժողովը:
✔️ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի խոշորագույն գրադարանների ղեկավարներ: Քննարկվել են «БАЕ»-ի ապագա ծրագրերն ու զարգացման նոր ուղիները:
✔️Ընդհանուր ժողովի առանցքային և օրակարգային հարցերից են եղել «БАЕ»-ի ղեկավար մարմինների ընտրությունները` մինչև 2025 թվականը: Ձայների մեծամասնությամբ ասամբլեայի նախագահ է ընտրվել Ռուսաստանի պետական ​​գրադարանի գլխավոր տնօրեն Վադիմ Վալերիևիչ Դուդան, փոխնախագահ` Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Հրայրի Չուլյանը։ 2020 թվականից «БАЕ»-ի փոխնախագահ է նաև Ուզբեկստանի Ալիշեր Նավոյի անվան Ազգային գրադարանի տնօրեն Ումիդա Ալիմջանովնա Թեշաբաևան:
🇦🇲Հավելենք նաև, որ Հայաստանը առաջին անգամ է ստանձնում այս պատասխանատու պաշտոնը:

Վերադառնալ »