«Կինն իմպրեսիոնիստական արվեստում. Ֆրանսիա, 19-րդ դար»

ֆրանկոֆոնիայի երկամսյակին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակում մայիսի 3-ին, ժամը 14։00-ին Հայաստանի ազգային գրադարանի փոքր դահլիճում «Կինն իմպրեսիոնիստական արվեստում. Ֆրանսիա, 19-րդ դար» թեմայով զեկուցում կկարդա արվեստաբան, գրադարանի Սպասարկման բաժնի աշխատակից Գայանե Պողոսյանը։
Իմպրեսիոնիզմ ուղղությունն արվեստում առաջացել է 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին։ Ծագել է ֆրանսիական գեղանկարչության մեջ, 1860-ական թվականների վերջին 1870-ական թվականների սկզբին (Էդուարդ Մանե, Էդգար Դեգա, Կլոդ Մոնե, Կամիլ Պիսսարո, Ալֆրեդ Սիսլեյ, Օգյուստ Ռենուար և ուրիշներ)։

Վերադառնալ »