«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՆՈՒՆ ԿԱՅՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅ ԳՐԱՏՊՈՒԹՅԱՆ 510-ԱՄՅԱԿԻՆ

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանի ազգային գրադարանը հրավիրում է Ձեզ «Ժառանգության պահպանություն՝  հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային գիտաժողովին՝ նվիրված հայ գրատպության 510- ամյակին։

Գիտաժողովը միտված է միավորելու ոլորտի առաջատար և երիտասարդ մասնագետներին ամբողջ աշխարհից՝ դառնալով հարթակ գրադարանային միջազգային փորձի փոխանակման, արդի խնդիրների քննարկման, նորարարությունների ներկայացման, ինչպես նաև ընդունված միջազգային ձևաչափերի, կառավարման համակարգերի, տեխնոլոգիաների ներդրման փորձառության համար։

 

✓ Գիտաժողովի անցկացման ժամանակահատված` սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1, 2022թ.
✓ Գիտաժողովի անցկացման վայր` Երևան, Հայաստանի Հանրապետություն
✓ Գիտաժողովի կազմակերպիչ՝ «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ
✓ Գիտաժողովի թեմատիկ ուղղություններ՝

  1. Ազգային ժառանգության պահպանություն
    ▪ Թվային մշակույթի պահպանություն և հանրահռչակում
    ▪ Հայ տպագիր ժառանգության պահպանություն և հանրահռչակում
    ▪ Սփյուռքի ժառանգության պահպանություն և հանրահռչակում
    ▪ Թվային մշակութային հիշողությանն առնչվող նախաձեռնություններ
    ▪ Թվայնացում
    ▪ Տեսածրման խնդիրներ
    ▪ Եվ այլն
  2. Թվային բովանդակության կառավարում
    ▪ Տեղեկատվության կառավարում
    ▪ Տեղեկատվական տեխնոլոգիաներ
    ▪ Մեծ տվյալներ
    ▪ Հանրահասանելի տվյալներ
    ▪ Հանրահասանելիություն
    ▪ Հանրահասանելի գիտություն
    ▪ Հանրահասանելի կրթական աղբյուրներ
    ▪ Բաց կոդերով ծրագրային ապահովում
    ▪ Թվային լրագրություն
    ▪ Բովանդակության վերլուծություն և հասանելիություն
    ▪ Բովանդակության գնահատում
    ▪ Եվ այլն
  3. Մատենագիտություն
    ▪ Ազգային մատենագիտություն
    ▪ Գրացուցակավորում
    ▪ Մետատվյալներ
    ▪ Համակցված տվյալներ
    ▪ Օրինակելի/հեղինակավոր գրառումներ
    ▪ Եվ այլն
  4. Գրադարանային կառավարում
    ▪ Կառավարում և մարքեթինգ
    ▪ Ֆոնդի համալրում, թարմացում և ընդլայնում
    ▪ Հնատիպ, հազվագյուտ գրքեր և անհատական հավաքածուներ
    ▪ Վիճակագրություն և գնահատում
    ▪ Համագործակցություն
    ▪ Ճգնաժամային կառավարում պատերազմի և աղետների ժամանակ
    ▪ Գրադարանային ասոցիացիաների և կոնսորցիումների կառավարում
    ▪ Գրադարանային շենքեր և սարքավորումներ
    ▪ Եվ այլն
  5. Գրադարանային ծառայություններ
    ▪ Փաստաթղթերի առաքում և տվյալների փոխանակում
    ▪ Միջգրադարանային բաժնույթ
    ▪ Տեղեկատու ծառայություններ
    ▪ Գրադարանային ծառայություններ բազմամշակույթ հանրության համար
    ▪ Ներառականությանը միտված գրադարանային ծառայություններ
    ▪ Եվ այլն
  6. Մասնագիտական զարգացում 
    ▪ Գրադարանային կրթություն և մասնագիտական վերապատրաստում
    ▪ Տեղեկատվական գրագիտություն
    ▪ Թվային գրագիտություն
    ▪ Շարունակական մասնագիտական զարգացում և ուսուցում աշխատավայրում
    ▪ Եվ այլն
  7. Փաստաթղթերի պահպանություն, խնամք և վերականգնում  
  8. Հեղինակային իրավունք և ոլորտին առնչվող իրավական այլ հարցեր    
  9. Ընթերցանության խթանում
    ▪ Գրագիտություն և ընթերցանություն
    ▪ Գրական թարգմանություն
    ▪ Տեսալսողական միջոցներ և մուլտիմեդիա
    ▪ Բարձրաձայն ընթերցանություն
    ▪ Գրքարվեստ
    ▪ Եվ այլն

✓ Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝

  • հայերեն  
  • անգլերեն  
  • ռուսերեն

Գիտաժողովն իրականացվելու է համաժամանակյա թարգմանությամբ։

Գիտաժողովին զեկուցումով մասնակցելու համար (առկա կամ հեռավար) անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտը (տե՛ս հավելված 2) և ուղարկել nlaconference2022@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև 2022թ.-ի մայիսի 31-ը (տե՛ս հավելված 1)։

Գիտաժողովի մասնակցության ճանապարհածախսը և գիշերակացը հոգում է գործուղող կողմը։

Գիտաժողովի զեկուցումները՝ հոդվածների տեսքով, կհրապարակվեն հոդվածների ժողովածուում, որին առնչվող բոլոր ծախսերը կհոգա Հայաստանի ազգային գրադարանը։ Հոդվածներին անվճար կտրամադրվի օբյեկտի թվային նույնականացուցիչ (DOI)։

Կազմկոմիտեն կարող է մերժել գիտաժողովի թեմատիկ ուղղություններին չհամապատասխանող մասնակցության հայտերը:

Գիտաժողովի երրորդ օրը նախատեսվում է մշակութային ծրագիր՝ միտված ծանոթացնելու մասնակիցներին Հայաստանի բազմադարյա պատմամշակութային ժառանգությանը։ Գիտաժողովին առնչվող տեղեկատվական թարմացումներին կարող եք հետևել գիտաժողովի ֆեյսբուքյան էջում`  HeritagePreservation for a Sustainable Future:

Մասնագիտական արդյունավետ համագործակցության ակնկալիքով,

Հարգանքով՝
Գիտաժողովի կազմկոմիտե

Հավելված 1

1. Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետ 31 մայիսի 2022թ.
2. Մասնակցության հայտերի հաստատման վերջնաժամկետ 30 հունիսի 2022թ.
3. Հոդվածների ներկայացման վերջնաժամկետ 15 նոյեմբերի 2022թ.
4. Ժողովածուում ներառվող հոդվածների հաստատման վերջնաժամկետ 15 դեկտեմբերի 2022թ.

Հավելված 2  Registration-form_ARM

 

Վերադառնալ »