ԹԱՆԳԱՐԱՆԸ ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ Է

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ նեյեմբերի 3-ին, Երևանի Հյուսիսային պողոտայում կազմակերպվեց հուշանվերների և գրքերի ցուցահանդես-վաճառք, որի ամբողջ հասույթը փոխանցվեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

Ցուցահանդես-վաճառքին մասնակցեց նաև Գրատպության թանգարանը: Ցուցահանդեսին վաճառվեցին Գրատպության թանգարանի հուշանվերների անկյան գեղեցիկ, յուրահատուկ ու չկրկնվող հուշանվերեներից շատերը:

Վաճառքի էին ներկայացված հայերեն առաջին տպագիր հայերեն առաջին տպագիր գրքի՝ («Ուրբաթագիրք») կրկնօրինակ-հուշանվերը, հայերեն առաջին տպագիր քարտեզի՝ «Համատարած աշխարհացույց»-ի պատկերով շարֆեր, քարտեզի դետալներով փոստային բացիկներ, հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի դիմապատկերով բրոնզից պատրաստված հուշանվեր-կրծքանշաններ եւ այլ չկրկնվող նմուշներ, որ կհիշեցնեն գրատպության թանգարանի մասին:

 

Վերադառնալ »