«Էդգար Շահին». Զեկուցում

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի ծրագրի շրջանակում ապրիլի 29-ին, ժամը 15։00 Արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնում տեղի կունենա ֆրանսահայ օֆորտիստ Էդգար Շահինին նվիրված զեկուցում և ալբոմային հրատարակությունների ցուցադրություն։
Զեկուցումը կկարդա բաժնի շխատակից Լուսինե Հիշեյանը։
«Այն հարստությունը, որ պարգևում է մեզ Շահինը, պարտավորեցնում է ավելի գնահատել նրա տաղանդի հզորությունն ու հմայքը»։
Մաքս Ռոժե (Ֆրանսիացի արվեստաբան)
Արվեստի բաժնի ընթերցասրահ
Թամանյանական մասնաշենք, 3-րդ հարկ

Վերադառնալ »