Սեպտեմբերի 25: Գրատպության թանգարանի հիմնադրման օր

2017 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի ազգային գրադարանում  բացվեց տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակիԳրատպության թանգարանը:

Գրատպության թանգարանը սիրելի ու հարազատ վայր է դարձել գրատպության պատմությամբ հետաքրքրվող բոլոր այցելուների համար: Այն կրթական ու ճանաչողական հիանալի միջավայր է նաեւ ուսանողների համար:

Գրատպության թանգարանը ներկայացնում է գրատպության ամբողջ պատմությունը՝ տպագրության գյուտից մինչև մեր օրերը: Այստեղ ցուցադրված են արժեքավոր տպագրություններ և բացառիկ ցուցանմուշներ. հայերեն առաջին տպագիր գիրքը, ամսագիրը, քարտեզը, մաթեմատիկայի դասագիրքը, ինչպես նաև՝ տպագիր հայոց այբուբենը եվրոպացի հրատարակիչների գրքերում, մեկդարյա պատմություն ունեցող տպագրական մեքենաներ, փայտափորագիր տախտակներ, կլիշեներ, Հայաստանի և Արցախի մամուլի եզակի նմուշներ և այլն:

Գրատպության թանգարանի բացման նախապատրաստական աշխատանքների և պաշտոնական բացման մասին լրատվամիջոցների անդրադարձը՝ հղումներում

https://is.gd/bOATyt
https://is.gd/y4SwMI
https://is.gd/3IQny8
https://is.gd/SREWEX
https://is.gd/Dlo5f0
https://is.gd/kqf6k6

Վերադառնալ »